Մայամիում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարում անկանկալ պարտություն է կրել աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը: Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային: Գրանցվել է 4-6, 2-6 հաշիվը:
Ռուս թենիսիստուհին կարիերայում առաջին անգամ է հաղթել վարկանիշային աղյուսակը գլխավորող մրցակցի:
Ալեքսանդրովան թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ ունի 13 հաղթանակ և 28 պարտություն ցուցանիշը, իսկ թոփ-5-ի դեմ` 5-17:
Քառորդ եզրափակիչում Ալեքսանդրովան կմրցի ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ:


