Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացել է NBA-2025 թվականի դրաֆթի վիճակահանությունը, հայտնում է NBA-ի կայքը:
Պատմության մեջ առաջին անգամ դրաֆթի առաջին ընտրությունը ստացել է «Դալաս Մավերիքսը»:
Տեխասյան ակումբի՝ առաջին փիքը ստանալու շանսը 1,8 տոկոս էր: Ամենայն հավանականությամբ, «Դալասը» կընտրի «Դյուկ» համալսարանի աստղային բասկետբոլիստ Կուպեր Ֆլեգին:
Երկրորդ փիքը «Սան Անտոնիոյինն» է, որը 2023-ին առաջին համարով ընտրել էր Վիկտոր Վեմբանյամային: Երրորդ ընտրությունը բաժին է հասել «Ֆիլադելֆիային»:
2025-ի դրաֆթի ընտրության հերթականությունը.
1. «Դալաս»
2. «Սան Անտոնիո»
3. «Ֆիլադելֆիա»
4. «Շառլոթ»
5. «Յուտա»
6. «Վաշինգտոն»
7. «Նյու Օռլեան»
8. «Բրուքլին»
9. «Տորոնտո»
10. «Հյուսթոն»


