Logo

1 ամիս անց հեռացվեց. «Սելթիկը» կրկին մնաց առանց գլխավոր մարզչի

20:23 / 05.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Շոտլանդական «Սելթիկը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Վիլֆրիդ Նենսիին հեռացնելու մասին: 

48-ամյա ֆրանսիացին դեկտեմբերի սկզբին էր գլխավորել «Սելթիկը»: Նենսիի գլխավորությամբ Շոտլանդիայի հեղինակավոր ակումբը գրանցել էր 2 հաղթանակ և 6 պարտություն:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկում «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր հանրահայտ Բրենդան Ռոջերսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ