Աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը բարեգործություն է խոստացել Ակապուլկո քաղաքին, որտեղ մեկնարկել է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը:
Հույն թենիսիստը խոստացել է մրցաշարի ընթացքում իր կատարած յուրաքանչյուր էյսի համար 1000 դոլար նվիրել քաղաքին։ Գումարը հատկացվելու է այն ֆոնդերին, որոնք օգնում են քաղաքը վերականգնել Օտիս փոթորիկից հետո, տեղեկացնում է atptour.com-ը:
Ցիցիպասի առաջին մրցակիցը ռուս Ռոման Սաֆիուլինն է, որի դեմ 2022 թվականին կայացած միակ խաղում Ստեֆանոսը 11 էյս է կատարել:
Ակապուլկոյի մրցաշարի մեկ այլ մասնակից Ֆելիքս Օժե-Ալյասիմն էլ փոթորիկից տուժածներին օգնել է տներից մեկը վերականգնելու գործում:


