Logo

10 ակումբ դիմել է` Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի առաջնության արտոնագրման գործընթացին մասնակցելու համար

19:55 / 23.04.2025Ֆուտբոլ
null

Ապրիլի 23-ին կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՀՀ Առաջին խմբի 2025/2026 թթ. մրցաշրջանի առաջնության արտոնագրային գործընթացին մասնակցության հայտ են ներկայացրել 10 ակումբներ՝ «ՍԱ Միկա» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ, «Անդրանիկ ՖԱ» ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ, «Դովեղ ՖԱ» ՀԿ։

Վերոնշյալ արտոնագրի ստացումը՝ մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2025/2026թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը:

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ս.թ. մայիսի 30-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Առաջին խմբի» արտոնագրեր շնորհելու հարցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ