Logo

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 05.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Չեռնոբիլ- սերիալ

Երեկ՝ հունիսի 4-ին ցուցադրվեց HBO ամերիկյան հեռուստաալիքի «Chernobyl»/«Չեռնոբիլ» մինի-սերիալի վերջին 5-րդ սերիան: Սերիալը, որը փորձում է նորովի և հնարավորինս ճիշտ ներկայացնել Չեռնոբիլի  ատոմակայանի՝ 1986 թ.-ի աղետն ու դրա հետևանքները, կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ մեր օրերի ամենասիրված և ամենաքննարկվող սերիալներից մեկը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ «Chernobyl»-ի մասին, որ գուցե դեռ չգիտեք:

 

1. Սերիալի հեղինակը Քրեյգ Մեիզինն է, որը հայտնի է որպես «Scary Movie 3» և «Superhero Movie» ֆիլմերի սցենարիստ: Մի քանի կոմեդիա հեղինակելուց հետո «Չեռնոբիլը» Քրեյգի առաջին լուրջ պատմական դրաման է:

Չեռնոբիլ- սերիալ-2

2. Օրերս ավարտվեց HBO-ի «Գահերի խաղը» աղմկահարույց սերիալը և դժվար էր հավատալ, որ մոտ ժամանակներում ինչ-որ սերիալ կգերազանցի «Գահերի խաղի» սահմանած ցուցանիշները, բայց «Chernobyl»-ը կարողացավ: Այս սերիալն ավելի շատ է դիտվել, քան «Գահերի խաղի» վերջին սեզոնը:

190603 chernobyl hbo ac 616p 0fd4dfa99c7aca171acc174291f04b57.fit 760w - 10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

3. Շատերին թվում է՝ «Chernobyl»-ը միայն HBO-ինն է, բայց իրականում HBO-ն աշխատել է Sky հեռուստացանցի հետ:

Չեռնոբիլ- սերիալ-3

4. Քրեյգ Մեիզինի մոտ սերիալ նկարահանելու գաղափարը ծնվել է միայն 5 տարի շարունակ Չեռնոբիլի աղետն ուսումնասիրելուց հետո:

Չեռնոբիլ- սերիալ-4

5. Սերիալի ռեժիսորը Յոհան Ռենքն է, որին շատերը կհիշեն որպես ռեփեր Stakka Bo: Ռեժիսորը տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի և Դեյվիդ Բոուիի համար:

Չեռնոբիլ- սերիալ-5

6. Ռեժիսորը մի քանի սերիա է նկարահանել «Քայլող մեռյալների», «Վիկինգների» և այլ սերիալների համար, բայց «Չեռնոբիլը» ռեժիսորի առաջին մինչև վերջ արված աշխատանքն է:

Չեռնոբիլ- սերիալ-6

7. Քրեյգ Մազինը «Չեռնոբիլի» մասին ասում է.

«Սերիալում ներկայացված է Չեռնոբիլի աղետի իրական պատմությունը: Մենք խաբելու շանս անգամ չունեինք: Մարդիկ, որոնք ապրել են ատոմակայանի աղետը դեռևս ողջ են: Մեր պարտքն էր պատմել ճիշտը: Արդար է… Ախր աղետի արդյունքում այս մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, հիվանդացել, մի քանի տարով կարճացրել սեփական կյանքերը»:

Չեռնոբիլ- սերիալ-7

8. «Chernobyl» սերիալում չկան սևամորթ դերասաններ, ինչն էլ ստիպել է որոշ հայտնիների սերիալի ստեղծագործական կազմին մեղադրել ռասսայական խտրականության մեջ:

Չեռնոբիլ- սերիալ-8

9. Սկզբում Քրեյգը որոշել էր սերիալը նկարահանել հենց Պրիպյատ քաղաքում, բայց ըստ նրա՝ հին Պրիպյատից այլևս ոչինչ չէր մնացել: «Chernobyl»-ը նկարահանվել է Լիտվայում:

Չեռնոբիլ- սերիալ-9

10. Զարմանալի է, որ սերիալի սաունդթրեքն ատոմակայանի գործունեության ընթացքում հնչող ձայների ամբողջություն է: Երաժշտություն, որին չի կպել մարդու ձեռքը: Նրանք պարզապես ձայնագրել են այն, ինչը կատարվում է ատոմակայանում:

 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ