Նիդերլանդների առաջնության 19-րդ տուրում «ԱԶ Ալկմարը» սեփական խաղադաշտում 5-5 հաշվով է ավարտել «Ուտրեխտի» հետ հանդիպումը:
Տանտերերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, մեկական գոլ խփել են նիդերլանդցի պաշտպաններ Մաքսիմ Դեկերն ու Մես դե Վիտը: Հյուրերից հեթ-տրիկ է գրանցել հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը, գոլով աչքի են ընկել նաև նիդերլանդցի կիսապաշտպան Նիկ Վերգեվերն ու պաշտպան Սանդեր վան դե Ստրեկը:
19 տուրից հետո «ԱԶ Ալկմարը» 40 միավորով երկրորդն է և առաջատար Ռոտերդամի «Ֆեյենորդին» զիջում է 1 միավոր, իսկ «Ուտրեխտը» 30 միավորով 7-րդն է:
Նիդերլանդների առաջնություն, 19-րդ տուր
«ԱԶ Ալկմար» - «Ուտրեխտ»՝ 5-5
Վանգելիս Պավլիդիս, 31, 34, 78, Մաքսիմ Դեկեր, 20, Մես դե Վիտ, 70 - Անաստասիոս Դուվիկաս, 12, 16, 65, Նիկ Վերգեվեր, 41, Սանդեր վան դե Ստրեկ, 80


