Logo

«10». Մբապեն հաստատո՞ւմ է

01:10 / 24.07.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է «10»` ենթադրաբար հաստատելով հեղինակավոր աղբյուրների տարածած այն տեղեկությունը, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ֆրանսիացուն վստահել խաղային «10» համարը:

26-ամյա Մբապեն «Արքայական ակումբում» նորամուտի մրցաշրջանն անցկացրել էր «9» համարով: Ֆրանսիայի հավաքականի ավագն իսպանական գրանդում 59 խաղում խփել է 44 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ