Ամենավաղ հեռուստատեսային դերերից մինչև անվան ծագումը. ահա 10 քիչ հայտնի փաստ Լեոնարդո Դի Կապրիոյի մասին՝ նրա 48-ամյակի առթիվ:
Դերասանի մայրը որդուն անվանակոչել է Լեոնարդո՝ ի պատիվ Դա Վինչիի
Դի Կապրիոյի անվան ծագումը հատկապես հետաքրքիր է, քանի որ նա անվանակոչվել է Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի պատվին։ Իտալիա կատարած ուղևորության ժամանակ նրա մայրն առաջին անգամ զգացել է պտղի շարժը, երբ Ուֆիցի պատկերասրահում դիտելիս է եղել Դա Վինչիի կտավը։ Այս դեպքից հետո մայրը որոշել է Լեոնարդո անվանակոչել որդուն։
Դի Կապրիոն սկսել է իր կարիերան հեռուստատեսային գովազդներից
Դի Կապրիոն այն սակավաթիվ դերասաններից է, որը կարողացել է ի սկզբանե պահպանել կարիերայի հետագիծը: Դերասանական առաջին քայլերը կատարել է՝ նկարահանվելով հեռուստատեսային գովազդներում։ Պատանեկության տարիներին մայրը նրան տանում էր լսումների, և Լեոյի առաջին դերը եղել է 14 տարեկանում՝ լուցկու տուփի չափ մեքենաների գովազդում։
Դի Կապրիոն սարսափելի վատ ձայն ունի
Դի Կապրիոյի ամենանշանավոր դերերից մեկը Բազ Լուրմանի «Ռոմեո և Ջուլիետ»-ն է: Դի Կապրիոն ցանկանում էր մասնակցել նաև Լուրմանի «Մուլեն Ռուժ»-ին, բայց չստացվեց, քանի, որ նրա ձայնը «սարսափելի» և անընդունելի էր ֆիլմի համար:
Դի Կապրիոյի առաջին «Օսկար» անվանակարգն «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմի համար էր
Մինչև 2016 թվականի «Օսկար» մրցանակը «Փրկվածը» ֆիլմի համար, համացանցում հումոր էր պտտվում Դի Կապրիոյի՝ շարունակաբար «Օսկար»-ի առաջադրվելու և չհաղթելու թեմայով։ Նրա առաջին նոմինացիան եղել է 1993 թվականին՝ «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմում դերակատարման համար, որի համար նա նոմինացվել է նաև «Ոսկե գլոբուս»-ի։
Որոշ երկրներում արգելվել է նրա սանրվածքը
«Տիտանիկի» ակնառու հաջողությունից հետո «լեոմանիան» տարածվեց ամբողջ աշխարհով: Բանը հասավ նրան, որ նրա խորհրդանշական սանրվածքն արգելվեց Աֆղանստանի նման երկրներում, քանի որ նրանք ընդհանրապես չէին ուզում ասոցացվել ֆիլմի հետ:
Կարող եք կարդալ նաև՝
25 տարի անց. «Տիտանիկ»-ի նկարահանումների կուլիսային գաղտնիքները
Նա երբեք թմրանյութ չի օգտագործել
Դերասանն իրականում երբեք թմրանյութեր չի օգտագործել: «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը խորհրդակցել է նկարահանման վայրում թմրանյութերի փորձագետի հետ, որից հետո և՛ նա, և՛ Ջոնա Հիլը յութուբյան տեսանյութեր են դիտել համապատասխան տեսարանները բնական խաղալու համար:
Մի անգամ Լեոն արժանացել է «Վատագույն դերասան» մրցանակի
Մենք բոլորս գիտենք Լեոյին՝ որպես բոլոր ժամանակների մեծագույն դերասաններից մեկը, բայց միշտ չէ, որ դա այդպես է եղել: Իրականում, նա մի անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ «Լողափ» ֆիլմում դերակատարման համար, որը ստացել է անհամար բացասական արձագանքներ։
Քեյթ Ուինսլեթը շողոքորթել է նրան, որպեսզի «կոտրի սառույցը»
«Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Լեոյի գործընկեր Քեյթ Ուինսլեթը որոշել է «կոտրել սառույցը» և գրավել նրան, քանի որ գիտեր, որ ինչ-որ պահի ամբողջովին մերկանալու է դերասանի առաջ։ Այս մարտավարությունը հիանալի աշխատեց, քանի որ զույգն ընկերություն է անում մինչ օրս:
Փոքր հասակում նրա մտերիմ ընկերները Թոբի Մագուայերն ու Դեյվիդ Բլեյնն են եղել
Պատանի տարիքում նրա մտերիմ ընկերներն էին Թոբի Մագուայերը, Լուկաս Հաաը, Քյու-Թիփը, Դեյվիդ Բլեյնը և Հարմոնի Քորինը: Այսքան տարի անց նրանք բոլորը դեռ ընկերներ են:
Նա էկո-հանգստավայր է կառուցում
Դեռ 2005 թվականին Լեոնարդո Դի Կապրիոն Բելիզում 104 ակր տարածքով կղզի է գնել: Նա նախատեսում է փոքրիկ, էկոլոգիապես մաքուր հանգստավայր բացել Բլեքադոր Քեյում: Նպատակն է ցույց տալ, թե որքան հեշտ է կառուցել էկոլոգիապես մաքուր կայուն տուն/գույք ցանկացած վայրում: