Փոքրիկ Քևինի արկածների մասին ֆիլմը թողարկվել է ավելի քան 30 տարի առաջ և անմիջապես գրավել միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը:
Այսօր VNews Culture-ը կներկայացնի հետաքրքիր փաստեր Քրիս Կոլամբուսի ֆիլմի նկարահանման ընթացքի և հենց դերասանների մասին․
Մակոլեյ Կալկինի խորհրդանշական լուսանկարն արվել է պատահաբար

Ըստ մտահղացման՝ փոքրիկ տղան պետք է պարզապես վախ պատկերեր։ Հերթական փորձի ժամանակ Մակոլեյը մոռանում է ձեռքերը հեռացնել դեմքից։ Ռեժիսորին դուր է գալիս նման իմպրովիզացիան. հենց այս կադրն է դառնում ֆիլմի պաստառը։
Տոնածառի խաղալիքների փոխարեն կոնֆետներ են եղել տոնածառի տակ

Դենիել Սթերնին ապակե խաղալիքների վրայով քայլել ստիպելը վտանգավոր կլիներ: Հետևաբար, որպեսզի դերասանը չվնասվեր, դեկորացիաները կոնֆետների տեսքով էին։ Իսկ առավել անվտանգ լինելու համար դերասանի ոտքերին ռետինե բարձիկներ էին հագցրել:
Ջո Պեշին անդադար հայհոյում էր

Այս ֆիլմից առաջ դերասանը նկարահանվել է Մարտին Սկորսեզեի ֆիլմերում, որոնցից են «Կատաղած ցուլը» և «Լավ տղաները», որտեղ մարմնավորել է գանգստերների, և հավանաբար չհասցնելով ձերբազատվել անցյալի սովորություններից՝ «Տանը մենակ» ֆիլմի նկարահանման հրապարակում նա հաճախ հայհոյել է ու վիճել։ Քանի որ ֆիլմում շատ երեխաներ էին նկարահանվում, ռեժիսորը խորհուրդ է տվել Ջոյին բոլոր հայհոյանքները փոխարինել «Fridge» բառով:
Մակոլեյ Կալկինը միակ Կալկինը չէր ֆիլմում

Ֆիլմում նկարահանվել է նաև գլխավոր հերոսի կրտսեր եղբայրը՝ Կիրան Կալկինը։ Ըստ սցենարի՝ նա պետք է մարմնավորեր Քևինի զարմիկին, որը տառապում էր գիշերամիզությամբ: «Տանը մենակ»-ը Կիրանի դեբյուտային ֆիլմն է, հետագա տարիներին նրան հաջողվել է դերասանական հաջող կարիերա անել, նույնիսկ երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի։
«Կեղտոտ հոգիներով հրեշտակները» ֆիլմն իրականում գոյություն չունի

Երբ Քևինը տանը մենակ է մնում, տանը հեռուստացույցով մշտապես միայն մի ֆիլմ է ցուցադրվում՝ «Կեղտոտ հոգիներով հրեշտակները», որն իրականում գոյություն չունի։ Ինչպես նաև դրա շարունակությունը՝ «Է՛լ ավելի կեղտոտ հոգիներով հրեշտակները», որը ցուցադրվում է ֆիլմի 2-րդ մասում։
Տունը, որտեղ ապրում էր Քևինի ընտանիքը, իրական է։ Տերերը տանն են եղել նկարահանումների ժամանակ

Բոլոր անհրաժեշտ տեսարանները նկարահանելու համար պահանջվում էր ընդարձակ տուն։ Փնտրտուքը շաբաթներ տևեց, մի քանի հարյուր տարածք ուսումնասիրելուց հետո անձնակազմը վերջապես գտավ իդեալական տարբերակ՝ Չիկագոյից ոչ հեռու։
2011-ին շենքը վաճառվել է, հիմա այն զբոսաշրջային վայր է։
«Տանը մենակ»-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Տանը մենակ»-ը հոլիվուդյան չափանիշներով չուներ ամենաբարձր բյուջեն՝ ընդամենը 18 միլիոն դոլար։ Չնայած դրան՝ այն դարձավ 1990 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը և նույնիսկ ներառվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կենդանի դերասանների մասնակցությամբ ամենաեկամտաբեր կատակերգություն:
Ջո Պեշին ստիպել է Կալկինին վախենալ իրենից

Ջո Պեշին շատ լուրջ է մոտեցել այս ֆիլմին. որպեսզի փոքրիկ Կալկինն իր դերն ավելի բնական խաղա, Պեշին խուսափել է նրա հետ վաղ հանդիպումից։ Մակոլեյը որոշ տեսարաններում ոչ թե ձևացնում էր, որ վախեցած է, այլ իսկապես վախեցած էր: Ավելին, տարեց կոլեգան նույնիսկ ցավեցրել է երիտասարդ արտիստին. ֆիլմում կա մի տեսարան, որտեղ ավազակները տղային կախում են պատից, և նրանցից մեկն ասում է. «Ես հիմա հերթով բոլոր մատներդ կկծեմ»: Եվ իսկապես կծում է։ Դրանցից մեկն այնքան ուժեղ է ստացվել, որ Կալկինի ձեռքին սպի է մնացել:
Տարանտուլան իրական էր

Ֆիլմի այդ տեսարանում դերասան Դենիել Սթերնի դեմքին իսկական տարանտուլա էր։ Դերասանը պետք է սարսափ ցուցադրեր, բայց առանց գոռոցի, քանի որ բարձր ճիչը կարող էր վախեցնել սարդին․․․Տեսարանի նկարահանումները լավ են անցել՝ առաջին իսկ պահից։ Իսկ գոռոցը ձայնագրվել է ավելի ուշ և ավելացվել տեսարանին։
Այս ֆիլմի մասին ևս մի քանի հետաքրքիր փաստ կա, օրինակ, ըստ լուրերի, «Տանը մենակ» ֆիլմի պաստառը, որտեղ Մակոլեյը ճչում է, ստեղծվել է Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի հիման վրա։



