Logo

10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Հակոբյաննն - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը միշտ եղել է ամուսնու կողքին վերջինիս վարած քաղաքական պայքարի մեջ և ինքն էլ բավականին ակտիվ հասարակակն գործունեություն է վարել:

10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

1.Աննա Հակոբյանը ծնվել է 1978թ.-ի փետրվարի 1-ին:

2.Մորական կողմը Ցեղասպանության ժամանակ Հայաստան է տեղափոխվել Վանից և Էրզրումից: Հայրը հայտնվել է մանկատանը, քանի որ պապը ռազմաճակատ էր գնում, իսկ տատը մահացել էր:

3 4 - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

Աննա Հակոբյանի եղբայրը և հայրը

 

3.Մասնագիտությամբ լրագրող է, ավարտել է ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետը:

4.2003-2008թթ.-ին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող: 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո ստանձնել է գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ արդեն 2013թ.-ին գլխավոր խմբագրի պաշտոնը:

13715094 960x519 - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

5.Երիտասարդ տարիներից, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ գործունեությունն է ծավալել երկրում կատարվող իրադարձություններին:

6.Ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել է 1995թ.-ին՝ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող էր, իսկ Աննան նոր էի ընդունվել այդ համալսարան:

nikol anna 2 - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

 7.Աննան իր առաջին հոդվածը տպագրել է լրագրության 1-ին կուրսում, հենց Փաշինյանի խմբագրությունում:

8.Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է։ Զավակներն են՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը  և Արփին։ Որդին 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ:

69543704 499920780800483 5495661404012675072 o 960x640 - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք

9.2018թ.-ին  Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները: Հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը:

10.Աննան շատ է սիրում ճամփորդել հայկական գյուղերով, բայց խոստովանում է, որ իր երազանքներից մեկը Աֆրիկան տեսնելն է:

5b040eaf11405 crop - 10 փաստ Աննա Հակոբյանի մասին, որ գուցե չգիտեք


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ