Logo

10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին…

Հեղինակ
Անհայտ
00:00 / 02.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - 10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին...

Սիրված դերասան Բաբկեն Չոբանյանը վերջերս արժանացավ ՀՀ վաստակավոր Արտիստի կոչմանը։ Բոլորը միաձայն փաստեցին՝ արժանի է։

Մենք էլ որոշեցինք մի քանի փաստ առանձնացնել սիրված դերասանի մասին, որ հաստատ շատերին կհետաքրքրի։

1. Բաբկեն Չոբանյանը ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 9-ին, Գյումրիում:

2. Առաջին անգամ թատրոնում հայտնվել է պատահաբար՝ 11 տարեկան հասակում, երբ դասընկերներով դասից փախել և մտել էին  մի եկեղեցի, որտեղ գործում էր «Առասպել» դպրաթատրոնը:

zb 7 1 960x587 - 10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին...

3. Քչերը գիտեն, որ իր դերասանական գործունեությամբ հայտնի Բաբկեն Չոբանյանը աշխատել է նաև իբրև հաղորդավար Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունում:

4. Երբևէ կարդացած ամենատպավորիչ գիրքը Դոստայեվսկու «Ոճիր և պատիժ»-ն է: Դերասանը պատմում է, որ այնքան էր տպավորված ստեղծագործությամբ, որ ավարտելուց հետո համբուրել է այն, նոր մի կողմ դրել:

5. Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում 4 տարի դասավանդել է բեմական խոսք և դերասանի վարպետություն, ուսանողները նշում են, որ Բաբկենն իբրև դասախոս խիստ և պահանջկոտ էր:

Babken Chobanyan banner 2 960x277 - 10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին...

6. Սիրելի ալկոհոլային խմիչքը օղին է. առավելապես՝ տան պայմաններում քաշած օղին:

7. Բաբկեն Չոբանյանի կինը նույնպես մասնագիտությամբ դերասանուհի է, ավելին՝ նա եղել է դերասանի ուսանողուհին: Այժմ նրանք ունեն 2 որդի:

8. Սիրված դերասանը զբաղվում է նաև ֆիլմերի հնչյունավորմամբ: Ի դեպ, կարելի է ասել, որ Բաբկեն Չոբանյանի ձայնն ավելի ճանաչված է, քան ինքը՝ դերասանը։

16976529 1278868158833309 494108146 n 960x511 - 10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին...

9. Առաջին խաղացած դերը նույն «Առասպել» դպրաթատրոնում Փոքրիկ Իշխանի կերպարն էր:

10. Գյումրեցի դերասանի խոսքում անհնար է նկատել մեր հայրաքաղաքի կոլորիտային բարբառը, սակայն Բաբկենը խոստովանում է, որ գյումրեցի հարազատների հետ շփվելիս անմիջապես անցնում է բարբառին:

 

Նյութի հեղինակ՝ Լուսանե Ջալալյան 

 

տես նաև՝

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ