Logo

10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

Երևան աշխարհի հնագույն քաղաքներից է, հայտնի փաստ է, որ իր հնությամբ այն գերազանցում է անգամ Հռոմին: Երևանի տարածքը մշտապես բնակեցված է եղել:

10 փաստ մեր մայրաքաղաքի մասին

1.Երևանում հայտնաբերված հնագույն բնակավայրը Հրազդանյան քարայրն է, այն գտնվում է Երևանյան լճի մոտ: Այն մուստերյան շրջանով  100 000 – 35 000 տարվա վաղեմություն ունի:

թաղ - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

2.Երևան անունը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում ՝ «Հնոց և նորոց պատմութիւն վասն Դավթի և Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի»:

3.Այլազգի ուսումնասիրողների աշխատություններում Երևանը հիշատակվում է «Irvan», «Iravan», «Эриван», «Ереван», «Иреван» անվանումներով:

DSC09098 13 1050x591 960x540 - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

4.Երևանի անվանման մասին ամենահայտնի ավանդազրույցն ասում է, որ ջրհեղեղից հետո Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել «երևաց, երևաց», որն էլ հետագայում ձևափոխվելով դարձել է Երևան:

5.Մեր քաղաքը բավականին բարձրադիր է՝ ծովի մակարդակից շուրջ 1000մ.:

6. numbeo.com-ի տվյալներով Երևանը լավ դիրքեր է զբաղեցնում աշխարհի ամենաանվտանգ քաղաքների մեջ:

tumblr o63skyWVwD1sws7tlo1 1280 - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

7. Երևանը ստացել է «Վարդագույն քաղաք» անվանումը շնորհիվ վարդագույն տուֆից կառուցված բազմաթիվ շենքերի:

Cascades Armenia 200 of 1 copy 960x640 - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

8. Այստեղ ջուրն այնքան մաքուր է, որ կարելի է խմել անմիջապես ծորակներից: Ավելին՝ Երևանի փողոցներում երբեք ծարավ չես մնա և կարիք չես ունենա խանութից ջուր գնելու. Երևանի փողոցները լիքն են ցայտաղբյուրներով՝ «պուլպուլակներով»:

5065ef1130ef7828f553cb9dc7029ce0 - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք

9. Մեր մայրաքաղաքը շատ օտարերկրացիներ անվանում են «արևոտ Երևան», և այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա. չէ՞ որ ըստ տվյալների Երևանը տարվա մեջ միջինում 300 արևոտ օր է ունենում:

10. Օտարերկրացիների համար նաև անսովոր է երևանցի վարորդների՝ իրար ազդանշանով ողջունելու սովորությունը:

IMG 1283 960x640 - 10 փաստ Երևանի մասին, որ գուցե չգիտեք


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ