Logo

10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
գյումրու մասին  - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Հնագետների խոսքով ՝ ժամանակակից Գյումրիի տարածքում առաջին բնակավայրերը հայտնվել են բրոնզե դարաշրջանում: Հայտնի է, որ բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, հին ժամանակներում կոչվում էր Կումայրի, հետագայում քաղաքը կոչվեց Գյումրի:

10 փաստ մեր հայրաքաղաքի մասին, որ գուցե չգիտեք

1.Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական:

2.Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին:

d6ccd1e078a5a67e3dc4042971801c19 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

3.Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի:

4. Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

դֆդ - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Թատրոնի հին շենք

5. Գյումրին արհեստավորների քաղաք է, խորհրդանշական է, որ յուրաքանչյուր արհեստ իր դրոշն է ունեցել:

darbin12 1038x576 960x533 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

6.Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

սև բերդ - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Սև բերդ

7.Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները»:

mushurba 960x611 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

8.Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել:

helpme - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

9.Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։

35d879eef6fec1de07168eced351447f 960x652 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

10. Հայաստանում գործող ամենահին վարսավիրանոցը, որը կառուցվել է 1941թ.-ին  մինչ օրս էլ ընդունում է իր հաճախորդներին:

7594731 - 10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

 

տես նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ