Logo

10 փաստ Նարե Ղազարյանի մասին

17:03 / 12.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթն այս տարի անցկացվեց Հայաստանում: Այն տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Նարե Ղազարյանը: 

Ներկայացնում ենք 10 փաստ Հայաստանի ներկայացուցչի մասին, որի մասին շատ քիչ բան է հայտնի հանդիսատեսին․

May be an image of 3 people, child and people standing

1. Նարեն 14 տարեկան է:

2. Երգում է 8 տարեկանից:

3. Նարեն ավարտել է Երգի պետական թատրոնը: Ներկայում սովորում է երգիչ, երգահան, դաշնակահար Գրիգոր Կոկչյանի մոտ:

4. Սկզբում երգչուհու ծնողները դեմ են եղել «Մանկական Եվրատեսիլին» մասնակցությանը:

5. Ներքին լսումների արդյունքում 30 մասնակցից ընտրվել է Նարե Ղազարյանը՝ ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում:

6. Նարեն ի սկզբանե ասել էր. «Խոսք եմ տալիս, որ Հայաստանը շատ լավ կներկայացնեմ»:

7. «Մանկական Եվրատեսիլ»-ը Նարեի կյանքում առաջին մեծ բեմն էր:

8. «Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլիներ, որովհետեւ պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում», -մրցույթից հետո ասել է երգչուհին:

9. «Մանկական Եվրատեսիլի» երգն ընտրվել է՝ կարևորելով ոչ միայն մրցութային լինելը, այլ նաև համապատասխանությունը երգչին. կազմակերպիչների խոսքով՝ այն լիովին համապատասխանում է Նարեի խառնվածքին և հզոր ձայնային տվյալներին:

10. «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Նարե Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ DANCE! երգով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ