Logo

10 փաստ Ռուբեն Հախվերդյանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 16.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
հախվերդյան - 10 փաստ Ռուբեն Հախվերդյանի մասին, որ գուցե չգիտեք

Ռուբեն Հախվերդյանը մեր իրականության ամենաերևանյան երաժիշտներից մեկն է, մեր քաղաքային մշակույթի անբաժան մասը: Հանդես գալով թե՛ մանկական, թե՛ մեծահասակների համար նախատեսված երգերով Ռուբենը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում:

Փաստեր Ռուբեն Հախվերդյանի մասին, որ գուցե չգիտեք

1. Ծնվել է 1950թ.-ի դեկտեմբերի 3-ին, Երևանում:

2. Համարվում է Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիրներից մեկը:

3. Հայրը հայտնի լեզվաբան, թատերագետ Լևոն Հախվերդյանն է, մայրը՝ բանասեր, լեզվաբան Սոնա Այունցը:

4. Դպրոցական տարիներին հասցրել է փոխել 4 դպրոց. Չարենցի անվան միջնակարգ դպրոցից մինչև Վահան Տերյանի անվան ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժին:

10793290116 42a2943070 b 639.thumb  - 10 փաստ Ռուբեն Հախվերդյանի մասին, որ գուցե չգիտեք

5. Կիսատ է թողել երաժշտական կրթությունը Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցում:

6. Ամուսնացած է Նունուֆար Մինասյանի հետ, 2 դստեր և 1 որդու հայր է:

7. Սիրված երաժիշտը աշխատել է նաև որպես ռեժիսոր հայկական հեռուստատեսությունում, բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան և դրամատիկական թատրոններում:

8. Նկարահանվել է «Քամին ունայնության» և «Անվերջ վերադարձ» ֆիլմերում:

9. Ակտիվ հասարակակն գործունեություն է վարում, սակայն երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել:

arm147792179232 1 - 10 փաստ Ռուբեն Հախվերդյանի մասին, որ գուցե չգիտեք

10. Երբեք հանդես չի եկել ոչ մի կառավարական համերգում, թեև հաճախ է առաջարկներ ստացել:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ