Logo

10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 18.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
ռռեռեռ - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

Սիլվա Կապուտիկյանը միայն պոետ չէր, Նա նաև արձակագիր էր, հրապարակախոս, զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ:

Փաստեր Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

1.Սիլվա Կապուտիկյանի հայրը ուսուցիչ Բարունակ Կապուտիկյանն էր: Սիլվան շատ է գրել հոր մասին, որը մահացել է դստեր ծննդից 3 ամիս առաջ:

2.Հոր մահից հետո Սիլվայի ընտանիքը հայտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Մայրը աշխատում էր որպես հաշվապահ, իսկ Սիլվայի խնամքը հանձնվել էր մորաքույրներին ու վանեցի տատին:

11884 us 01 - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

3.Բանաստեղծուհին երազել է կոնսերվատորիա ընդունվել, սակայն չի կարողացել հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունը:

4.Սիլվան Հայաստանի գրողների միությանն անդամակցելու առաջարկ ստացել և ընդունել է 19 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր:

maxresdefault 4 960x540 - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

5.1952թ.-ին  «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Լենինի մրցանակին:

6.1940թ.-ին Սիլվան հանդիպում է Հովհաննես Շիրազին: Հետագայում նրանք ամուսնանում են և որդի ունենում: Նրանց համատեղ կյանքը շատ կարճ ընթացք ունեցավ (Որդին՝ Արա Շիրազը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ էր):

1008 hs 03 - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

Սիլվա Կապուտիկյան և Արա Շիրազ

7.Սիլվա Կապուտիկյանի քնարերգությունը սիրվել էր ոչ միայն Հայաստանի սահմաններում: Սիլվան այն հազվադեպ հայ գրողներից էր, ում պոեզիան սիրվեց ամբողջ ԽՍՀՄ-ում: Նրա բանաստեղծության տողերով երգեր էին գրում ռուս երաժիշտները, նրա տողերն արտասանում էին Ախմատովայի և Եսենինի  ստեղծագործությունների կողքին:

silva kaputikyan 1 - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

8.Ժամանակին իր ստեղծագործություններում ԽՍՀՄ կառավարությանը գովերգած Կապուտիկյանը շուտով՝ Ստալինի մահից որոշ ժամանակ անց, ափսոսում է և նշում, որ չգիտի, թե ինչու է այդպես կուրորեն հավատացել նրան:

9.Կապուտիկյանը երկար տարիներ երկրից դուրս գալու արգելք ուներ:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ - 10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

10.Սիլվա Կապուտիկյանը հրաժարվել է ՀՀ 2-րդ նախագահի կողմից տրված մեդալից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ