Սոս Ջանիբեկյանը հայտնի է իբրև թե՛ ֆիլմերի, թե՛ հեռուստասերիալների դերասան: Հանդիսատեսը հաճախ հնարավորություն է ունեցել տեսնել Սոսին նաև թատերական ներկայացումներում: Դերասանի վերջին աշխատանքներից է դերակատարությունը «Անհայտ բաժանորդը» ֆիլմում:
10 փաստ հայտնի դերասանի մասին, որ գուցե չգիտեք
1. Սոս Ջանիբեկյանը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 8-ին, Երևանում:
2. Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի և դրամատուրգ, բեմադրիչ Անահիտ Աղասարյանի որդին է:

3. «Սոս» անունը ստացել է ի պատիվ դերասան Սոս Սարգսյանի:
4.Մանկությունն անցել է այժմյան Հյուսիսային պողոտայի տարածքում, ուր նախկինում կինո «Պիոների» բակն էր:
5. 16 տարեկանից սկսել է աշխատել իբրև բարմեն, առաջին աշխատավայրը The Club-ն էր:

6. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատրություն բաժնում:
7. Սոսն այժմ ունի դուստր, որի անունը Անաիս է: Անաիսը եղել է Սոսի մոր՝ Անահիտ Աղասարյանի գրական կեղծանունը:

8. Ֆիլմերում և մի շարք հեռուստասերիալներում հանդես գալուց զատ, Սոսը նաև մասնակցել է «Ցանկալի փեսացուն» ռեալիթի շոուին:
9. Սոսը բավական ակտիվ քաղաքական դիրքորոշում ունի և երբեք չի թաքցրել իր բողոքն ու դժգոհությունները:
10. Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Տաքսի« Էլի լավ ա»», «Քայլ ձիով», «Կիսալուսնի ծովածոցը», «Ուրիշի փոխարեն», «Որոգայթ», «Վերջին բնակիչը», «Երկրաշարժ» և այլն:

