Logo

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 07.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Նարինեգրիգորյան - 10 փաստ, որ գուցե չգիտեք... Նարինե Գրիգորյան

ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանին հանրությունը ճանաչում է թե՛ բեմից, թե էկրանից:

Հետաքրքիր փաստեր Նարինե Գրիգորյանի մասին, որ գուցե չգիտեք:

1. Նարինե Կառլենի Գրիգորյանը ծնվել է 1981թ.-ի հունիսի 14-ին, արմատներով արցախցի է, բայց ծնվել և մեծացել է Հրազդանում:

2. Դպրոցում գերազանց մաթեմատիկա է իմացել, ավարտական դասարանում որոշել է դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ միաժամանակ հաճախելով թատերական խմբակ:

3. Սկզբունքորեն չի նկարահանվում հայկական սերիալներում:

սսսսսսսսսսսե 960x550 - 10 փաստ, որ գուցե չգիտեք... Նարինե Գրիգորյան

 

4. 4 «Արտավազդ»-ի մրցանակակիր է:

5. Առաջին «ներկայացումը» խաղացել է պապիկի տանը: Երբ երեխա էր ընտանեկան մեծ խնջույքներ էին անում, ընտանիքի փոքրահասակներն էլ միշտ համերգային ծրագրեր էին կազմում, ու անգամ հրավիրատոմսեր պատրաստում՝ հարևաններին հրավիրելու համար:

6. ԵԹԿՊԻ-ի ռեժսուրա բաժնի ավարտական աշխատանքը եղել է մոնոներկայացում.  «Հրեշտակի և դևի միջև» պիեսը Նարինեն և բեմադրել էր, և հանդես եկել իբրև դերասանուհի:

7. Ամուսiնը նույնպես դերասան է, Նարինեն և Սերգեյ Թովմասյանը դուստր ունեն:

новый коллажդդդդդդդդդդ 960x550 - 10 փաստ, որ գուցե չգիտեք... Նարինե Գրիգորյան

8. Իրեն «շատախոս» համարող դերասանուհին 2002թ.-ին հաճախել է մնջախաղի թատրոնի ստուդիան:

9. Առաջին ներկայացումը, որով հանդես է եկել, «Ծուղակ»-ն էր:

10. Բացի հիանալի դերասանական խաղն ու նուրբ դիմագծերը, Նարինեն տպավորվում է հանդիսատեսի հիշողության մեջ նաև իր յուրօրինակ սանրվածքով, որը հազվադեպ է փոխում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ