Logo

10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.08.2021Թոփեր
10 film - 10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

Schindler’s List, 1993

Ռեժիսոր՝Սթիվեն Սփիլբերգ

Դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Լիամ Նիսոն, Բեն Քինգսլի

schindlers list 18 - 10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

1993 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հանրության դատին հանձնեց իր «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Ֆիլմը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Հոլոքոսթի մասին պատմող ամենաազդեցիկ ու տպավորիչ ֆիլմերից մեկը: Այն 1994 թ. առաջադրվել էր Օսկարի ու հաղթել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռիժիսոր», «Լավագույն օպերատորական գործ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգերում: Դրանից զատ՝  այն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն սցենար», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Ֆիլմը պատմում է լեգենդար բիզնեսմեն Օսկար Շինդլերի մասին, ով մոտավորապես 1200 հրեայի կյանք է փրկել: Նա հրեաներին իր գործարանում աշխատանքի էր տեղավորում՝ պատճառաբանելով, որ նրանք շատ խելացի են ու ճարպիկ և լավ են գործից գլուխ հանում: Այն ճիշտ ընտրված դերասանական կազմի շնորհիվ այն կարողացել է փոխանցել 40-50-ականների ահասարսուռ դեպքերի դաժանությունն ու մռայլ գույները:

 

Zimna wojna. 2018

ռեժ.՝ Պավել Պավլիկովսկի

դերերում՝ դերերում՝ Ջոենա Կուլիգ, Թոմաշ Կոթ ևն

72780 960x540 - 10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

2015 թ. «բերքառատ» էր լեհ սիրված ռեժիսոր Պավել Պավլիկովսկու համար: Նրա «Իդա» դրամատիկ կինոժապավենը արժանացավ Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Այս տարի էլ Պավլիկովսկին չմնաց առանց մրցանակ: Նրա հերթական գեղեցիկ գործի՝ «Սառը պատերազմի» օգնությամբ ռեժիսորը հաղթեց Կաննի կինոփառատոնում:

«Սառը պատերազմի» իրադարձությունները մեզ տեղափոխում են նախորդ դարի 50-ականներ, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Հարավսլավիա: Այն երկու սիրահարների մասին է, որոնց հարաբերությունները զարգանում են քաղաքական ծանր լարված իրավիճակին զուգահեռ:

Лето, 2018

ռեժ.՝ Կիրիլ  Սերեբրեննիկով
դերերում՝Ռոման Բիլիկ, Իրինա Ստարշենբաում, Ֆիլիպ Ավդեև ևն

ирина - 10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

«Ամառը» ֆիլմը պատմում է Վիկտոր Ցոյի, Մայք Նաումենկոյի և նրա կնոջ՝ Նատալիայի փոխհարաբերությունների մասին,  անդրադառնում է նախորդ դարի  80-ականների իրադարձություններին: Ռեժիսորին հաջողվել է լավագույն կերպով փոխանցել նախորդ դարի շունչը:
Հիշեցնենք, որ Սերեբրեննիկովը մեղադրվել է ֆինանսական միջոցների չարաշահման մեջ և ձերբակալվել հենց ֆիլմի նկարահանման հրապարակում: Նրան ինչ-որ կերպ հաջողվել է ավարտել ֆիլմը և անգամ մոնտաժել այն՝ տանը, տնային կալանքի տակ:

Այս տարի ֆիլմն արժանացավ «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում:

Mank, 2020

Ռեժիսոր՝ Դևիդ Ֆինչեր

Դերերում՝ Գարի Օլդմեն, Ամանդա Սեյֆրիդ, Լիլի Քոլինզ

նեթֆլիիիքս min - Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է, իսկ սցենարը հիմնված է իր հոր՝ Ջեքի կողմից գրված սցենարի վրա։ Կենսագրական ֆիլմ է, որը պատմում է հոլիվուդյան կինոսցենարիստ Հերման Մանկևիչի մասին: Նա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի սցենարի հեղինակն է: Այսպիսով, 1940 թվական, նյույորքցի Հերման Մանկևիչը, որ Հոլիվուդ էր գնացել՝ այն նվաճելու հստակ որոշմամբ, ավտովթարից հետո կազդուրվելու նպատակով առանձնանում է Մոհավի անապատում: Նրան մեկուսացման են ուղարկել պրոդյուսեր Ջոն Հաուսմենը և ռեժիսոր Օրսոն Ուելսը: Մանկը (այդպես են նրան անվանում ընկերները) պետք է երեք ամսվա ընթացքում սցենար գրի: Սցենար գրելու ընթացքում Մանկն ընկնում է հիշողությունների գիրկը… Ֆիլմը լավագույնս ներկայացնում 30-ականների հոլիվուդյան կրքերն ու քաղաքական իրադրությունն Ամերիկայում:

 

Malcolm & Marie. 2021

ռեժ.՝ Սեմ Լևինսոն

դերերում՝ Զենդայա, Ջոն Դևիդ Վաշինգթոն

Հավակնոտ և ամենայն հավանականությամբ տաղանդավոր ռեժիսոր Մալքոլմը և նրա ընկերուհի Մարին տուն են վերադառնում դեբյուտային ֆիլմի պրեմիերայից հետո: Մալքոլմը հուզված է և անհամբեր սպասում է քննադատական ​​արձագանքների, և Մարին չի կարող ներել նրան, որ շնորհակալական խոսքում իրեն չի նշել: Աճում է փոխադարձ նախատինքների և պնդումների կասկադը: Փոքրիկ ու աննշան դեպքը դառնում է իրար հոգի փորելու առիթ…

malcolm marie 1 - 10 սև ու սպիտակ ֆիլմ՝ գունավոր կինոյի ժամանակաշրջանից

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ