Logo

10 ոգեշնչող ֆիլմ ուժեղ կանանց մասին

16:23 / 07.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
ֆիլմեր կանանց մասին

Կանանց տոնի առիթով ներկայացնում ենք ֆիլմեր՝ նվիրված տաղանդավոր և հաջողակ կանանց՝ սկսած ՆԱՍԱ-ի գիտնականներից, որոնք պատմություն են կերտել, մինչև նկարչուհի-դերասանուհիներ, որոնք հակառակ բոլոր խոչընդոտների՝ հասել են միջազգային ճանաչման:

1. «Ֆրիդա», 2002

Սալմա Հայեկը փայլուն կերպով մարմնավորել է կուլտային նկարչուհի Ֆրիդա Կալոյին 2002 թվականի կենսագրական ֆիլմում։ Սա պատմություն է ծանր ճակատագրով ուժեղ կնոջ մասին, որին ֆիզիկական (սարսափելի ավտովթարի հետևանքները) և հոգեկան ցավը միայն կոփեցին։ Դժբախտ սերը, ամուսնու՝ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի դավաճանությունը, երեխաներ ունենալու անկարողությունը, ալկոհոլիզմն ու տառապանքը՝ թվում է, թե Ֆրիդան անցել է դժոխքի բոլոր փուլերով։ Ֆիլմը նոմինացվել է «Օսկարի» միանգամից վեց անվանակարգում։ Արդյունքում այն հաղթել է «Լավագույն դիմահարդարում» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում։

Կարող եք կարդալ նաև՝

Ճամփորդություն դեպի Ֆրիդա Կալոյի գունավոր աշխարհ. 3D ցուցահանդես` Երևանում

2. «Էրին Բրոկովիչ», 2000

Հենց այս ֆիլմն է Ջուլիա Ռոբերթսին «Օսկար» բերել 2001 թվականին։ Սթիվեն Սոդերբերգի ֆիլմը հիմնված է իրավապաշտպան Էրին Բրոկովիչի իրական պատմության վրա, որը պայքարում էր Հինքլի համայնքի բնակիչների իրավունքների համար՝ Pacific Gas and Electric Company կորպորացիայի դեմ, որը 1990-ականներին աղտոտում էր քաղաքի ստորերկրյա ջրերը քաղցկեղածին վեցավալենտ քրոմով: Չնայած իրավաբանական կրթության բացակայությանը՝ գլխավոր հերոսուհին կարողացավ դատական ​​գործընթաց սկսել, և նրա ջանքերի շնորհիվ հարյուրավոր մարդիկ փոխհատուցում ստացան։ Pacific Gas and Electric Company-ն ստիպված է եղել հայցվորներին վճարել 333 միլիոն դոլար, որն այն ժամանակ ԱՄՆ պատմության ամենախոշոր փոխհատուցումն էր:

3. «Սուֆրաժիստուհին», 2015

Ռեժիսոր Սառա Գավրոնի նկարահանած ֆիլմն անկեղծ ու կրքոտ պատմություն է կանանց մասին, որոնք ռիսկի են դիմում և պայքարում ընտրելու իրավունքի համար: Իրադարձությունները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի վերջին։ Գլխավոր հերոսուհին Մոդ անունով բանվոր դասակարգի ներկայացուցիչ է (մարմնավորում է Քերի Մալիգանը), որը որոշում է միանալ սուֆրաժիստների շարժմանը։ Նրանք հուսահատորեն ընդդիմանում են համակարգին՝ փորձելով եթե ոչ իրենց, ապա գոնե իրենց դուստրերին նորմալ կյանքի հնարավորություն տալ, որում ճակատագրի միակ տարբերակը չեն լինի քրտնաջան աշխատանքն ու անխուսափելի ամուսնությունը։

4. «Վայրին», 2014

Եթե երբևէ գայթակղվել եք միայնակ ճանապարհորդելու գաղափարով, բայց դեռ համարձակություն չեք ունեցել, ապա այս ֆիլմն անպայման կստիպի ձեզ ամրագրել ձեր հաջորդ չվերթը որքան հնարավոր է շուտ: Շերիլ Սթրեյդի ինքնակենսագրականի էկրանավորման մեջ նկարահանվել է Ռիզ Ուիզերսփունը։ Նրա հերոսուհին սկսում է 1100 մղոն երկայնքով քայլարշավը Pacific Crest Trail տեղանքով: Ճանապարհին Շերիլը, որը կորցրել էր երջանկության հույսը ամուսնալուծության և մոր մահվան պատճառով, վերագտնում է իրեն և հաղթահարում վախերը։ Այս ոգեշնչող և սրտառուչ պատմությունը պատմում է նոր կյանքի ճանապարհին տոկունության և վճռականության մասին:

5. «Ջեքի», 2016

ԱՄՆ առաջին տիկնոջը նվիրված ֆիլմեր հազվադեպ են լինում, իսկ «Ջեքի» ֆիլմն ապացուցում է, որ զուր։ Ամերիկայի պատմության ողբերգական պահերից մեկի՝ Դալլասում նախագահ Քենեդիի սպանության մասին պատմող ֆիլմը մեզ ցույց է տալիս այս իրադարձությունները Ժակլին Քենեդու աչքերով: Նատալի Պորտմանը կարողացավ փոխանցել այն տոկունությունը, արժանապատվությունը և ինքնատիրապետումը, որոնք բնորոշ էին Ժակլինին:

6. «Լեդին բլյուզ է երգում», 1972

Լեգենդար ջազ երգչուհի Բիլի Հոլիդեյի դերը Դայանա Ռոսին նոմինացրեց «Օսկար»-ի։ Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, երբ Հոլիդեյը բանտում է՝ առանց փողի, ընկերների և հուսահատորեն փորձում է թմրանյութի նոր չափաբաժին գտնել։ Ֆիլմը, որը հիմնված է երգչուհու հուշերի վրա, պատմում է աղքատության, ռասիզմի և կախվածության հետ կապված խնդիրների մասին, որոնց բախվել է երգչուհին և 44 տարեկանում մահացել լյարդի ցիռոզից: 1987 թվականին Հոլիդեյը հետմահու արժանացել է «Գրեմմի»-ի։

7. «Ժաննա դ'Արկի կիրքը», 1928

Սա համր ֆրանսիական հոգեբանական դրամա է՝ հիմնված Ժաննա դ'Արկի դեմ դատավարության իրական գրառումների վրա։ Ռենե Ֆալկոնետտին վարպետորեն է մարմնավորել ֆեմինիզմի 19-ամյա խորհրդանիշին, կնոջ, որը հաղթահարել է դասակարգային և գենդերային խոչընդոտները՝ հասնելու հաջողության: Ֆիլմում տեսնում ենք, թե նա ինչպես է հայտնվում ինկվիզիցիոն դատարանի առջև հերետիկոսության համար, հագնում տղամարդու հագուստ, դիմանում խոշտանգումներին, բայց ի վերջո մահապատժի դատապարտվում։ Այս ֆիլմը թողարկվել է դեռևս 1928 թվականին, սակայն դրա կենտրոնական թեման ավելի արդիական է, քան երբևէ։

8. «Թաքնված կերպարներ», 2016

«Օսկարի» առաջադրված «Թաքնված կերպարներ» ֆիլմը նվիրված է աֆրոամերիկացի կին մաթեմատիկոսներին, որոնք մեծ դեր են ունեցել տիեզերագնաց Ջոն Գլենին (առաջին ամերիկացին, որն իրականացրել է ուղեծրային տիեզերական թռիչք 1962 թվականին) տիեզերք ուղարկելու գործում: ՆԱՍԱ-ի գիտնականների եռյակը՝ Քեթրին Ջոնսոնը, Մերի Ջեքսոնը և Դորոթի Վոնը, բախվում են ռասայական, դասակարգային և սեռային խտրականության այն տղամարդկանց կողմից, որոնց հետ աշխատում էին (մի դրվագում Դորոթին այցելում է հանրային գրադարան, որտեղ գրադարանավարը նախատում է նրան միայն սպիտակամորթների հատված այցելելու համար): Չնայած բոլոր դժվարություններին՝ հետազոտողներին հաջողվում է կատարել իրենց առաքելությունը։

9. «Մասնավոր պատերազմ», 2018

Ռոզամունդ Պայքն այս հզոր կենսագրականում մարմնավորում է հայտնի ռազմական լրագրող Մարի Քոլվինին: «Մասնավոր պատերազմը» պատմություն է մի կնոջ կյանքի ու մահվան մասին, որն անվախորեն գնում է հակամարտության գոտիներ, ուր մյուսները վախենում էին գնալ: Ֆիլմը հիմնված է 2012 թվականի Vanity Fair-ի «Մարի Քոլվինի մասնավոր պատերազմը» հոդվածի վրա։ Նա տարված էր աշխարհում տեղի ունեցող սարսափների մասին ճշմարտությունն ասելու ցանկությամբ: Քոլվինը կորցրել է աչքը նռնակի պայթյունից և մի քանի տարի տառապել հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Նա սպանվել է 2012 թվականին սիրիական Հոմսի պաշարման ժամանակ։ «Մասնավոր պատերազմը» ռազմական լրագրությունը հարգելու ևս մի պատճառ է։

10. «Կոկոն նախքան Շանելը», 2009

Կոկո Շանելը նորաձևության ոլորտում իրական հեղափոխություն արեց և պայքարեց, որ կանացի հագուստը լինի նույնքան հարմարավետ և ազատ, որքան տղամարդկանցը: Նա հրաժարվեց գոտկատեղի հատվածում կիպ սիլուետներից, որոնք այն ժամանակ նորաձև էին, հօգուտ անդրոգինիայի: Հայտնի ֆիլմում հայտնի կնոջը մարմնավորել է Օդրի Տոտուն: Ինչպես հուշում է վերնագրը, կենսագրականը կենտրոնանում է Շանելի կյանքի վրա՝ մինչ նրա միջազգային հաջողությունների հասնելը: Ֆիլմն անդրադառնում է սոցիալական խնդիրներին, որոնց բախվել է Կոկոն իր ճանապարհին։ Բարձր նորաձևության մասին գրավիչ ֆիլմ՝ բազմաթիվ շլացուցիչ զգեստներով (ֆիլմում ներկայացված են Կոկո Շանելի իրական մոդելներ, որոնք տրամադրել է նրա անվան թանգարանը, և 800 գլխարկ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:59 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նոյերը միայն մեկ դեպքում կվերադառնա Գերմանիայի հավաքական

00:29 / 09.10.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Քրիս Ջոնսի արդյունավետ խաղը Եվրալիգայում

23:52 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Հարի Քեյնը բաց կթողնի Ուելսի դեմ հանդիպումը

Պաշտոնական
23:24 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջերարդը կարող է վերադառնալ «Ռեյնջերս»

22:57 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2026. Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

22:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սերժիու Կոնսեյսաուն` «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
21:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Եգիպտոսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

21:19 / 08.10.2025 • Ծանրամարտ

Ծանրամարտի ԱԱ. Աննա Ամրոյանի արդյունքը

20:56 / 08.10.2025 • Շախմատ

ԵԱ. Հայաստանի հավաքականների ոչ-ոքիները

20:20 / 08.10.2025 • Ֆուտբոլ

L’Équipe. Օտամենդին բաց կթողնի ԱԱ-2026-ի առաջին հանդիպումը

19:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռիշարլիսոնը կարիերայի շարունակության առաջարկ է ստացել

19:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հաուսենի ապաքինման ժամկետը

18:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Դեշամը «խայթել» է Կոմանին. «Ինչպե՞ս են արձակուրդները»

18:05 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Օլիսեի՝ «Բավարիայում» մնալը պայմանավորված է Սալահի ապագայով

17:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Սքոուլզ. «Տոնալին լավագույն կիսապաշտպանն է ԱՊԼ-ում, նա Ռայսից էլ լավն է»

17:10 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

16:49 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ֆլիկը որոշել է՝ ով է լինելու թիմի նոր հարձակվողը

16:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. Նեյմարի սենսացիոն տեղափոխությունն Ա Սերիա ձախողվել է

15:57 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ինչպես է Մբապեի աստղային վերելքն ազդել ընտանիքի վրա

15:45 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Պալմերը Cold բառն իր բրենդն է դարձրել

15:21 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Օծանելիք ես ցանելու և գնալու ես ԱԱ-2026-ին, իսկ ես այստեղ եմ՝ խրամատներում». Գատուզոն՝ Կանավարոյին

14:54 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդու. «Ընտանիքս խորհուրդ է տալիս ավարտել կարիերաս»

14:34 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Հաուսենը հեռացել է Իսպանիայի հավաքականի ճամբարից

Պաշտոնական
13:51 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Չեֆերինը զգուշացնում է. «Մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ»

13:18 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Կազեմիրո. «Ազգանունս միշտ սխալ է գրված եղել մարզաշապիկիս»

12:43 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Իր սերնդի լավագույն հարձակվողը». Տուխելը գովաբանել է Քեյնին

12:12 / 08.10.2025 • Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

Պաշտոնական
11:45 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ալ Իթիհադը» նոր գլխավոր մարզիչ կունենա

11:26 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ջերարդը՝ Տրենտի մասին. «Ես այդպես չէի վարվի»

10:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակացույցը

Պաշտոնական
00:39 / 08.10.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնային» կրկին թույլ չեն տվել վերադառնալ «Կամպ Նոու»

Պաշտոնական
00:18 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Բարսեղյանը, Թիկնիզյանը, Բիչախչյանը, Ռանոսն ու Միրանյանը միացել են հավաքականին

23:56 / 07.10.2025 • Խառը մենամարտեր

Քոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 18 ամսով

Պաշտոնական
23:19 / 07.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Արսենալն» ու Ռայան համաձայնության են հասել

22:52 / 07.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Աթլետիկոն» նոր մարզական տնօրեն ունի

Պաշտոնական
22:22 / 07.10.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Mix Fight 58. Հաստատվել է ևս մի քանի մենամարտ

21:57 / 07.10.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի տպավորիչ ռեկորդը

21:21 / 07.10.2025 • Ֆուտբոլ

Marca. Յամալը կարող է շարք վերադառնալ նախատեսվածից շուտ

20:57 / 07.10.2025 • Շախմատ

ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի գրանցեց, կանայք պարտվեցին

20:27 / 07.10.2025 • Ծանրամարտ

Ծանրամարտի ԱԱ. Սուրեն Գրիգորյանն ու Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արդյունք չգրանցեցին

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ