Logo

100 միլիոն դոլար. հսկայական փոխհատուցում է վճարվել պաշտոնանկության համար

15:56 / 23.09.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ում «Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները վերջնականապես համաձայնության է հասել կոնցեռնի հետ հեռանալու պայմանների վերաբերյալ, հաղորդում է The Race-ը:

Պաշտոնանկությունից հետո բրիտանացին համարվում էր «Ռեդ Բուլի» աշխատակից, սակայն կողմերը վերջնական պայմանավորվածության են հասել փոխհատուցման հարցում: Հորները կստանա 100 միլիոն դոլար այն հինգ տարիների համար, որոնք պետք է անցկացներ ավստրիական թիմում:

Սպասվում է, որ գործարքը 51-ամյա մասնագետին թույլ կտա 2026 թվականի գարնանը միանալ ֆորմուլա 1-ի այլ թիմի:

Ֆորմուլա 1-ի Գրան պրիների որակավորման փուլերն ու հիմնական մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ