Logo

11 աստղեր, որոնք կդադարեն շողալ իրենց ակումբներում

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
15:00 / 24.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

2024/25 մրցաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին, և ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, այս անգամ ևս, բազմաթիվ աստղային ֆուտբոլիստներ պատրաստվում են ավարտել կարիերան կամ դրա շարունակության նոր ճանապարհ ընտրել:

FastNews-ն առանձնացրել է 11 ֆուտբոլիստների, որոնք փայլել ու մեծ հետք են թողել իրենց ներկայիս ակումբներում, սակայն հեռանալու են ընթացիկ մրցաշրջանից հետո:

Տոբի Ալդերվեյրելդ

36-ամյա պաշտպանը, որը Բելգիայի ազգային հավաքականում անցկացրել է 127 խաղ և խփել 5 գոլ, 2004 թվականին հեռացավ հայրենիքից և 15 տարեկանում տեղափոխվեց Ամստերդամի «Այաքսի» համակարգ՝ այնտեղ անցկացնելով 9 տարի: Ամստերդամից հեռանալուց հետո կենտրոնական պաշտպանը ներկայացրեց նաև Մադրիդի «Աթլետիկոն», անգլիական «Սաութհեմփթոնն» ու «Տոտենհեմը», Կատարի «Ալ Դուխաիլը», իսկ 2022 թվականից՝ բելգիական «Անտվերպը», որտեղ էլ մայիսի 25-ին կանցկացնի վերջին հանդիպումը: Ալդերվեյրելդն ակումբային կարիերայում նվաճել է 9 տիտղոս, «Աթլետիկոյի» և «Տոտենհեմի» կազմում մեկական անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց պարտվել է որոշիչ խաղում:

Էշլի Յանգ

39-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո «Էվերթոնից» հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում: Յանգը, որը 484 խաղով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած 18-րդ ֆուտբոլիստն է, մերսիսայդյան ակումբում մասնակցել է 69 խաղի և կատարել 6 արդյունավետ գործողություն: Յանգը դեռևս չունի կարիերայի շարունակության հստակ տարբերակ:

Լուկաս Վասկես

Այս մրցաշրջանից հետո հեռանալու է նաև Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ կարևոր մասնիկներից մեկը: Վասկեսի մասին երկար-բարակ գրելն ավելորդ է: Պարզապես պետք է հիշել Չեմպիոնների լիգայի 5 գավաթը և Լա լիգայի 4 չեմպիոնությունը: Այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ է Լուկասը շարունակելու կարիերան, բայց «Արքայական ակումբը» նախատեսում է Վասկեսին թիմում պահել աշխարհի ակումբային առաջնության համար, որից հետո միայն իսպանացին կհեռանա:

Ջոնաթան Դեյվիդ

Կանադայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն 5 մրցաշրջան հաջողությամբ ելույթ է ունեցել ֆրանսիական «Լիլում»: Ընդամենը 4 գոլ, և Դեյվիդը կդառնար նաև ֆրանսիական ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն, բայց 25-ամյա ֆուտբոլիստն առանց այդ նվաճման հեռանում է «Լիլից»: Դեյվիդի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ, որոնց թվում են «Ինտերը», «Նապոլին», «Տոտենհեմն» ու «Բարսելոնան»: Պայքարին ակտիվորեն միացել է նաև Թուրինի «Յուվենտուսը»: Հարձակվողը լինելու է առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախներից:

Դուշան Վլախովիչ

Սերբ հարձակվողը 2022 թվականին «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Յուվենտուս»: Թուրինում նրա հետ մեծ հույսեր էին կապում, բայց ընթացիկ մրցաշրջանից հետո 25-ամյա ֆուտբոլիստը ֆինանսական խնդիրների պատճառով հեռանալու է «Ծեր սինյորայից»: Իտալական գրանդում 141 խաղում Վլախովիչը խփել է 56 գոլ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Արսենալը», ՄՅՈՒ-ն, Մադրիդի «Աթլետիկոն» և այլ ակումբներ:

Պեպե Ռեյնա

42-ամյա դարպասապահի համար 2024/25 մրցաշրջանը վերջինն էր, և իսպանացին որոշեց գնալ Զինեդին Զիդանի հետքերով: «Ինտերի» դեմ Ա Սերիայի վերջին տուրի խաղում Խոսե Մանուել Ռեյնան ուղիղ կարմիր քարտ ստացավ և ժամանակից շուտ ավարտեց կարիերայի վերջին հանդիպումը:

Իսպանիայի ազգային թիմում 36 խաղ անցկացրած Ռեյնան հաջողությամբ հագել է այնպիսի ակումբների մարզաշապիկները, ինչպիսիք են «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Բավարիան», «Միլանը», «Լացիոն», «Նապոլին», «Վիլյառեալն» ու «Ասթոն Վիլան»:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռեյնան միացավ պատմության մեջ առաջին անգամ Ա Սերիայի ուղեգիր նվաճած «Կոմոյին», որտեղ էլ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան: Բեղմնավոր տարիների ընթացքում Ռեյնան դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Գերմանիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր, Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր և նվաճել է բազմաթիվ այլ տիտղոսներ:

Ջեյմի Վարդի

Ջեյմի Վարդիի պատմությունն ամենագեղեցիկներից է ոչ միայն հիմա, այլև առհասարակ և այդպիսին կմնա հավերժ: «Լեսթերի» հետ նվաճած անմոռանալի չեմպիոնությունից հետո հեռացան Մահրեզը, Կանտեն և մի քանի այլ ֆուտբոլիստներ, բայց Վարդիի սիրտը պատկանում էր «Աղվեսներին»:

Դեռ պարզ չէ, թե անգլիացին որտեղ է շարունակելու կարիերան, բայց Վարդին հեռանում է շատ տպավորիչ թվերով: Օրեր առաջ «Իփսվիչի» դեմ հարձակվողը «Լեսթերում» անցկացրեց 500-րդ խաղը և խփեց 200-րդ գոլը: Նման գեղեցիկ ոճով էլ 38-ամյա ֆուտբոլիստը շրջում է ֆուտբոլի պատմության հերթական գեղեցիկ էջը:

Թոմաս Մյուլեր

21-րդ դարի ամենախելացի ֆուտբոլիստներից մեկը, աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Գերմանիայի 13-ակի չեմպիոն և վերջապես «Բավարիայում» խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր: Այս ամենն ամբողջացնում է մի անուն՝ Թոմաս Մյուլեր: Նա գրեթե 20 տարի ամբողջ ֆուտբոլային աշխարհին ստիպել է սովորել և վայելել այն ուսուցողական խաղը, որը հաստատ կկարոտենք:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ

«Լիվերպուլի» սանը, հետագայում մերսիսայդցիների պատմության մեջ բավական շատ հիշարժան իրադարձություններով աչքի ընկած պաշտպանը ևս հեռանում է հարազատ ակումբից: Հաջորդ կանգառը լինելու է Մադրիդի «Ռեալը»: Անգլիական ակումբի երկրպագուների կողմից այս քայլն ընդունվեց ոչ միանշանակ, սակայն Տրենտի կերտած պատմությունը «Լիվերպուլում» իսկապես տպավորիչ է: 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր և 2 անգամ գլխավերևում է պահել Անգլիայի չեմպիոնական տիտղոսը:

Տիտղոսներից բացի, միշտ կհիշվի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչը, որտեղ Ալեքսանդր-Առնոլդը դրեց անկյունայինի երբևէ ամենախորամանկ խաղարկումներից մեկի հիմքը՝ գոլային փոխանցում կատարելով Դիվոկ Օրիգիին:

Կևին Դե Բրույնե

21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, որն իր շքեղ փոխանցումներով օրինակ է ցանկացած խաղացողի համար, հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»: Խաղն ընթերցելու առումով շատերը կնախանձեն բելգիացուն: Դե Բրույնեն, որը 1 ամսից դառնալու է 34 տարեկան, 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ էլ գլխավերևում է պահել Չեմպիոնների լիգայի ականջավոր գավաթը:

Կևին Դե Բրույնեն Անգլիայի Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակով զիջում է միայն Ռայան Գիգզին:

Դեռևս հայտնի չէ կիսապաշտպանի հաջորդ ակումբը, բայց Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Նապոլին» ու «Ինտեր Մայամին»:

Լուկա Մոդրիչ

Ֆուտբոլում գեղագիտական հաճույք պարգևող մեծագույններից մեկը Լուկա Մոդրիչն է, բայց եկավ նաև նրա հեռանալու ժամանակը: Աշխարհի ակումբային առաջնությունը Մոդրիչի համար վերջինն է լինելու «Ռեալի» մարզաշապիկով:

Խորվաթ «Մաեստրոն» մադրիդցիների պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է և այն 5 ֆուտբոլիստներից մեկը, որ 6 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան: «Ռեալի» նորագույն պատմության անհավանական հաղթանակների մեջ կիսապաշտպանի դերն անհնար է նկարագրել բառերով, իսկ թե ինչ է սպասում Մոդրիչին աշխարհի ակումբային առաջնությունից հետո, այս պահին հայտնի չէ: Հնարավոր տարբերակներից է «Ինտեր Մայամին», որտեղ մարզական կարիերայի վերջին տարիներն է անցկացնում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

10:36 / 23.07.2025 • Թենիս

Խաչանովը նշել է իր կարիերայի գլխավոր նպատակը

10:02 / 23.07.2025 • Ֆուտբոլ

L'Équipe. «10» համարը՝ Մբապեին. դա խնդրանք չէ, ակումբի որոշումն է

00:47 / 23.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Լեհաստանի չեմպիոնը 7 գոլ խփեց, «Ռեյնջերսի» հաղթանակը

00:09 / 23.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Բարսեղյանի գոլն ու ասիստը, «Սլովանի» խոշոր հաշվով հաղթանակը

23:49 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Յուվենտուսը» ձեռք է բերել Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
23:23 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալի» ֆուտբոլիստը փոխել է ակումբը

Պաշտոնական
22:54 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նապոլին» սենսացիոն պարտություն է կրել երրորդ լիգան ներկայացնող ակումբից

22:15 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Թիկնիզյանի նորամուտը ՉԼ-ում. «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոնին

21:51 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» Աբովյանում պարտվեց «Ֆերենցվարոշին»

21:26 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կեյլոր Նավասը հեռացել է «Նյուելս Օլդ Բոյսից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:54 / 22.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Փյունիկ» - «Դյոր», «Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումների մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:20 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ևս երկու ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքել

Պաշտոնական
19:56 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Transfermarkt. Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

19:16 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Թիկնիզյանը նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում

18:26 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատը» կրկին նորեկ ունի

Պաշտոնական
18:13 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վիկտոր Դյոկերեշը կարիերան կշարունակի «Արսենալում»

17:49 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա

17:21 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Մրցավար Ֆելիքս Բրիխը պատմել է՝ ինչպես էր հասկանում՝ խախտո՞ւմ է, թե՞ սիմուլյացիա

16:35 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Պետք է պայմանագիր կնքեի իմ երազանքի ակումբի հետ». Մբեմոն՝ ՄՅՈՒ տրանսֆերի մասին

16:07 / 22.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն

15:27 / 22.07.2025 • Բռնցքամարտ

The Times. Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցել

15:02 / 22.07.2025 • Օլիմպիական խաղեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստանություն է հայտնել

14:22 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Чемпионат. Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում

14:07 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էկիտիկեն ժամանել է Լիվերպուլ

13:58 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Գամպերի գավաթ. «Բարսելոնայի» մրցակիցը

Պաշտոնական
13:18 / 22.07.2025 • Ֆուտբոլ

«Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել». «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ

12:14 / 22.07.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. 1-ին և 2-րդ տուրերի խաղացանկը

Պաշտոնական
12:07 / 22.07.2025 • Լուրեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները

11:25 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանը» բանավոր համաձայնություն ունի. տրանսֆեր ԱՊԼ-ից

10:48 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի լավագույն աջ պաշտպանը՝ ըստ լեգենդար Կաֆուի

10:08 / 22.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Արսեն Հարությունյան. «Երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ»

00:47 / 22.07.2025 • Խառը մենամարտեր

«Հիասթափված եմ». Ջոնսն անդրադարձել է UFC-ի նախագահի հայտարարությանը

00:09 / 22.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Առնաուտովիչը դարձել է Թիկնիզյանի թիմակիցը

Պաշտոնական
23:42 / 21.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Պաշտոնական
23:23 / 21.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրայան Մբեմոն` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:03 / 21.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև»

22:40 / 21.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
«Վայսենհաուսի առաջին մրցաշարից մինչև Լաս Վեգաս». Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

22:15 / 21.07.2025 • Այլ մարզաձևեր

17-ամյա մրցարշավորդը մարզման ժամանակ մահացել է

21:41 / 21.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հայտացուցակները երկրորդ փուլի խաղերի համար

21:26 / 21.07.2025 • Ֆուտբոլ

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ