Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզին»: Մայրաքաղաքային թիմը երկրորդ անընդմեջ խաղում ոչ-ոքի խաղաց: Այս անգամ գրանցվեց 1:1 հաշիվը:
Լուիս Էնրիկեի թիմի խաղի սցենարը չէր փոխվել. գնդակի հսկայական վերահսկողություն, բայց քիչ գոլային պահեր:
Իրավիճակը փոխվեց, երբ ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը պայմանագիրը չերկարաձգելու պատճառով վերջին շաբաթներին հեռացվել էր գլխավոր թիմից: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն 11-մետրանոց վաստակեց և ինքն էլ հստակորեն իրացրեց:
Ֆրանսիայի գործող չեմպիոնը մոտ էր հաղթանակին, բայց հանդիպման վերջնամասում մարոկկացի պաշտպան Աշֆրաֆ Հակիմին խախտեց կանոնները և մրցավարը նշանակեց 11-մետրանոց: Այն անվրեպ իրացրեց Զակարիա Աբուխլալը:
«Լորյանի» և «Թուլուզի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո Լուիս Էնրիկեի թիմը 2 միավորով 8-րդ տեղում է:
Լիգա 1, 2-րդ տուր
«Թուլուզ» – ՊՍԺ՝ 1:1
Զակարիա Աբուխլալ, 87 (11մ) - Կիլիան Մբապե, 62 (11մ)
Խաղի գոլերը՝ այստեղ:


