NBA-ը հրապարակել է 2024-25 մրցաշրջանում ամենաշատ վաճառված խաղաշապիկների վիճակագրությունը: Առաջին տեղը գրավել է Լուկա Դոնչիչը:
2012-13 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Լեբրոն Ջեյմսը կամ Ստեֆեն Քարին առաջատար չէ:
Դոնչիչի խաղաշապիկների վաճառքը հատկապես աճել է, երբ փետրվարին նա տեղափոխվել է «Լոս Անջելես Լեյքերս»:
«Գոլդեն Սթեյթի» աստղ Քարին երկրորդ տեղում է, իսկ «Բասկետբոլի արքան»՝ երրորդ:


