Արգենտինական La Capital պարբերականը հրապարակել է Արգենտինայի ազգային հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ արված բլից ձևաչափով հարցազրույց, որը լույս է տեսել 2000 թվականի սեպտեմբերին: 35-ամյա ֆուտբոլիստն այդ ժամանակ 13 տարեկան էր:
- Հավանական աշխատավայրն ապագայու՞մ։
- Ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
- Ո՞րն է քո երազանքը։
- «Նյուելս Օլդ Բոյզի» հետ խաղալ առաջին դիվիզիոնում և ելույթ ունենալ Արգենտինայի հավաքականում:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ, որը մրցաշարի գործող չեմպիոնն է: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


