Նիդերլանդների առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջին երկու տեղերի թիմերը: Առաջատար ՊՍՎ-ն, որը մինչև այդ հաղթել էր բոլոր խաղերում, Ռոտերդամում հյուրընկալվեց «Ֆեյենորդին» և հաղթանակի հասավ 2:1 հաշվով:
Գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 65-րդ րոպեին Յոան Բակայոկոյի փոխանցումը եզրափակեց Իսմաել Սաիբարին, իսկ երեք րոպե անց անկյունայինի խաղարկումն ավարտվեց Օլիվյե Բոսկալիի գլխի անվրեպ հարվածով:
Խաղավերջում «Ֆեյենորդի» և ընդհանուր առաջնության ռմբարկու Սանտյագո Խիմենեսը կրճատեց հաշվի տարբերությունը: Մեքսիկացին 14 խաղում 17 գոլ է խփել:
ՊՍՎ-ն 100-տոկոսանոց արդյունքով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ֆեյենորդն» արդեն հետ է մնում 10 միավորով:
Էրեդիվիզի, 14-րդ տուր
«Ֆեյենորդ» – ՊՍՎ` 1:2 (տեսանյութ)
Սանտյագո Խիմենես, 81 – Իսմաել Սաիբարի, 65, Օլիվյե Բոսկալի, 68


