«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով հարկադրված կգնա աշխատատեղերի կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
««Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման մի շարք լրացուցիչ միջոցառումների մաս:
Այս միջոցառումների շրջանակում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո:
Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք նախաձեռնում ենք լայնածավալ միջոցառումների շարք, որը կվերափոխի ու կթարմացնի ակումբը։ Ցավոք սրտի, սա նշանակում է հետագա հնարավոր կրճատումներ, և մենք խորապես ափսոսում ենք մեր գործընկերների համար: Այնուամենայնիվ, այս բարդ որոշումներն անհրաժեշտ են ակումբին՝ ֆինանսական կայունությունը վերականգնելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Օմար Բերադայը:


