Logo

16-ամյա Անսու Ֆատիի բացառիկ ցուցանիշը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.09.2019ՍՊՈՐՏ
915201923359 m5htk8v331 ansu fati barcelona 2019 20 oqlmk5lhwndizjys7e0gkrne - 16-ամյա Անսու Ֆատիի բացառիկ ցուցանիշը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:19

-

-

«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Անսու Ֆատին Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Վալենսիայի» հետ կայացած խաղում իր ակտիվում գրանցել է գոլ ու արդյունավետ փոխանցում: Նա դարձել է Պրիմերայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ նման արդյունքի է հասել 1 հանդիպման ընթացքում:

Կատալոնական թիմը վերոնշյալ խաղում հաղթանակ է տոնել 5-2 հաշվով և, միավորների քանակը հասցնելով 7-ի, բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Գրանադային»:

Ֆատին «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ թիմի կազմում մասնակցել է պաշտոնական հանդիպման: Ռեկորդը պատկանում է Վիսենտե Մարտինեսին, որը 1941/42թթ․ մրցաշրջանում նորամուտը նշել է 16 տարեկան 278 օրական հասակում:

Ֆատին նաև 21-րդ դարում ծնված առաջին խաղացողն է, որ հանդես է եկել «կապտանռնագույնների» առաջին թիմում:

Հայտնի է՝ որքան կբացակայի Սամուել Ումտիտին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ