Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի մրցավեճում (1-0) սլովակների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 35 և ավելի բարձր տարիքի երեք ֆուտբոլիստ:
Մեկնարկային կազմում են եղել պաշտպան Պետեր Պեկարիկը (37 տարեկան), կիսապաշտպան Յուրայ Կուցկան (37 տարեկան) և դարպասապահ Մարտին Դուբրավկան (35 տարեկան)։
Նախորդ անգամ նման ուշագրավ ցուցանիշ Եվրոպայի առաջնություններում գրանցվել էր 2008 թվականին, երբ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել էին 35 և ավելի բարձր տարիքի Գրեգորի Կուպեն, Կլոդ Մակելելեն ու Լիլիան Թյուրամը։
Սլովակները Եվրո-2024-ի E խմբի երկրորդ խաղում հունիսի 21-ին կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ: Ուկրաինացիներն առաջին տուրում 0-3 հաշվով պարտվել են Ռումինիայի հավաքականին:


