Logo

17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

10:21 / 17.03.2025Թենիս
null

Միրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողը։

17-ամյա թենիսիստուհին եզրափակիչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 6 րոպե։

Անդրեևան հաղթել է երկրորդ անընդմեջ «Մասթերսը». փետրվարին նա նվաճել էր նաև Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիստուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և կարիերայում առաջին անգամ դարձել աշխարհի 6-րդ ռակետը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ