Ինդոնեզիայում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը։
18-ամյա Խաչատրյանը նժույգ թափերի եզրափակիչում վաստակել է 14․600 միավոր ու գրավել է երկրորդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքել է 14․433 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը։
Մամիկոն Խաչատրյանի ելույթը.
Համլետ Մանուկյանի ելույթը.
Պարգևատրման արարողությունը.


