Logo

18-ամյա Մայնուն լավագույնն է ճանաչվել Անգլիայի հավաքականում նորամուտի խաղում

18:02 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մայնուն Բելգիայի հետ ընկերական խաղում նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում: 18-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Opta-ի համաձայն՝ Մայնուն դարձել է մանկունյական ակումբի պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը նորամուտն է նշել հավաքականում (18 տարեկան 142 օրական):

Մինչև այդ նման ցուցանիշ էին գրանցել Մարկուս Ռեշֆորդը (18 տարեկան 209 օրական) և Դանքան Էդվարդսը (18 տարեկան 183 օրական):

Հիշեցնենք, որ Քոբի Մայնուն Բելգիայի հավաքականի հետ մրցավեճում խաղադաշտում անցկացրել էր 74 րոպե, 65 անգամ հպվել էր գնդակին, կատարել էր 42 ճշգրիտ փոխանցում և մեկ անգամ հարվածել էր դարպասի ուղղութամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ