NBA-ի Բոլոր աստղերի խաղի ընդմիջմանը 18-ամյա ուսանող Ջարեն Բարախասը մեկ դիպուկ 3-միավորանոց նետում կատարելու համար վաստակել է 100,000 դոլար:
Նա մրցել է «Միլուոկի Բաքսի» աստղային բասկետբոլիստ Դամիան Լիլարդի հետ: Սահմանված կարճ ժամանակում Բարախասից պահանջվել է մեկ դիպուկ 3-միավորանոց կատարել, ինչը նրան հաջողվել է անել: Լիլարդը պետք է երեք անգամ դիպուկ գտնվեր, նրան չի հաջողվել:
«Սա աներևակայելի կարևոր է ինձ համար, դա կօգնի իմ ընտանիքին և, իհարկե, ինձ: Ես կօգտագործեմ այս գումարը իմ կրթության համար», - ասել է Բարախասը:


