Logo

18-ամյա Ժոաո Ֆոնսեկան` Բուենոս Այրեսի մրցաշարի հաղթող

11:26 / 17.02.2025Թենիս
null

18-ամյա Ժոաո Ֆոնսեկան դարձել է Բուենոս Այրեսի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։

Մրցաշարի եզրափակիչում բրազիլացի թենիսիստը 6-4, 7-6 (7-1) հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 26-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 49 րոպե։

Tennis TV-ի հաղորդմամբ` Ֆոնսեկան 1990 թվականից հետո դարձել է 7-րդ ամենաերիտասարդ թենիսիստը, որը ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար է հաղթել։ Նա տիտղոսը նվաճել է 18 տարեկան, 5 ամսական և 26 օրականում։ Այդ ցուցանիշով նա զիջում է Լեյթոն Հյուիթին (16 տարեկան, 10 ամսական, 18 օրական), Անդրեյ Մեդվեդևին (17 տարեկան, 9 ամսական, 21 օրական), Կեյ Նիշիկորիին (18 տարեկան, 1 ամսական, 19 օրական), Ռաֆայել Նադալին (18 օրական, 2 ամսական, 12 օրական), Կառլոս Ալկարասին (18 տարեկան, 2 ամսական, 20 օրական) և Մայքլ Չանգին (18 տարեկան, 5 ամսական, 7 օրական)։

Ֆոնսեկան ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել, դիրքը բարելավել է 31 կետով ու 99-ից բարձրացել 68-րդ տեղ։

Երիտասարդ թենիսիստը նախորդ տարվա դեկտեմբերին հաղթել էր երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ