Logo

19-ամյա ֆուտբոլիստը` Սալահի հնարավոր փոխարինող. «Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն առաջարկել

20:23 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսի» 19-ամյա վինգեր Քենան Յիլդիզի նկատմամբ և պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա տրանսֆերի համար հատկացնել 80 միլիոն եվրո, հաղորդում է Tuttomercato-ն:

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը դիտարկվում է որպես «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հնարավոր փոխարինող:

Ամենայն հավանականությամբ, Սալահն ամռանը կհեռանա «Լիվերպուլից»: «Յուվենտուսը» Յիլդիզի տրանսֆերային իրավունքը գնահատում է 100 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Յիլդիզը մասնակցել է 40 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել չորս ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա