19-ամյա հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում` փոխարինման դուրս գալով «Օսնաբրյուխի» դեմ 3-րդ Բունդեսլիգայի խաղի (0-1) ավելացված ժամանակում:
Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Գևորգյանն անցկացրել է «Մյունխենի 1860»-ի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Բայերնլիգայում (Գերմանիայի 5-րդ լիգա)։ Այս լիգայում նա 7 գոլ է խփել և 6 ասիստ կատարել:
Ի դեպ, Մայքի երկվորյակ եղբայրը` Մարկ Գևորգյանը ևս հանդես է գալիս 3-րդ Բունդեսլիգայում` պաշտպանելով «Հանովերի» գույները: Նա այժմ վնասվածք ունի:


