Logo

19 տարի անց Նյուին նոր աշխատանք սկսեց

11:30 / 04.03.2025Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա 1-ի հռչակավոր կոնստրուկտոր Էդրիան Նյուին պաշտոնապես սկսեց աշխատանքն «Ասթոն Մարտինում», հաղորդում է Ֆորմուլա 1-ի կայքը:

Մարտի 3-ից բրիտանացին դարձավ նոր թիմի բաժնետեր և տեխնիկական գործընկեր:

Նյուին Ֆորմուլա 1-ում է աշխատում 1988 թվականից: Նա աշխատել է «Ուիլյամսում», «Մաքլարենում», իսկ 2006 թվականից՝ «Ռեդ Բուլում»:

«Ռեդ Բուլի» հետ Նյուին 6 անգամ նվաճել է կոնստրուկտորների գավաթը, իսկ նրա թիմի արշավորդները 8 անգամ դարձել են չեմպիոն: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 12 թիմային և 14 անհատական տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ