Առնար Գունլաուգսոնը նշանակվել է Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաստատում է Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
51-ամյա մասնագետը 2019 թվականից գլխավորում էր «Վիկինգուրը», որին 2 անգամ դարձրել է երկրի չեմպիոն, 4 անգամ՝ գավաթակիր և 1 անգամ՝ սուպերգավաթակիր:
Ընթացիկ մրցաշրջանում Գունլաուգսոնի «Վիկինգուրը» մասնակցում է Կոնֆերենցիաների լիգային և կարողացել է դուրս գալ անցումային փլեյ-օֆֆ: Նոյեմբերին իսլանդական թիմը Երևանում 0:0 հաշվով ոչ-ոքիով է ավարտել «Նոայի» դեմ խաղը:
Նոր մարզչի գլխավորությամբ Իսլանդիայի հավաքականի առաջին խաղերը կլինեն Կոսովոյի թիմի դեմ՝ Ազգերի լիգայի B լիգայի ուղեգրի համար:


