Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում էր 23 մարզիկով ու հայրենիք է վերադառնալու մեդալների մեծ ավարով։
Մինչև 15 տարեկանների պայքարում աղջիկների մրցմանը փոխչեմպիոններ են դարձել 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ( պոկում՝ 67 կգ, հրում՝ 84 կգ՝ երկամարտ՝151 կգ) ու +81 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը (80 + 99` 179)։ Մինչև 17 տարեկաններից նույնի գույնի մեդալներ են նվաճել 71 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա Խաչատրյանը (90 + 111` 210) և 81 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը (85 + 106`191), իսկ +81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Գյուրջյանը 223 կգ երկամարտի արդյունքով նվաճել է չեմպիոնական կոչումը (97 +126):
Մինչև 15 տարեկանների տղամարդկանց մրցմանը արծաթե մեդալակիրներ են դարձել 49 կգ քաշային Գարիկ Ոսկանյանը (82+ 100` 182), 55 քաշային կարգում Ռաֆիկ Մինասյանը (92 + 113`205), 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը (126 +164` 290) և +102 կգ քաշային Ալբերտ Թումասյանը (118+155`273):
Երիտասարդների տարիքային խմբում մեր հավաքականից 49 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը երկամարտի 192 կգ արդյունքով դարձել է հաղթող (87+105)։ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Ղահրամանյանը (141 + 190` 331) և 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (155 + 190`345) փոպչեմպիոնի կոչումն են նվաճել։
102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (136 +175`311) և 61 կգ քաշային Արա Պողոսյանը (118 +142`260) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 42 մեդալով, որից 8-ը ոսկե, 22-ը արծաթե ու 12-ը բրոնզե։

