«Յուվենտուսը» համաձայնել է եզրային կիսապաշտպան Թիմոթի Վեայի ու հարձակվող Սամուել Մբանգուլայի տրանսֆերային իրավունքները վաճառել «Նոթինգհեմ Ֆորեսթին», գրում է ESPN-ը:
Երկու ֆուտբոլիստների համար թուրինյան ակումբը կստանա ընդհանուր 22 միլիոն եվրո:
Այժմ անգլիական ակումբին մնում է պայմանավորվածության հասնել ֆուտբոլիստների անձնական պայմանագրերի հարցում:
2024/25 մրցաշրջանում Վեան 43 խաղում գրանցել է 6 գոլ ու 5 ասիստ, իսկ Մբանգուլան 32 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 5 ասիստ: