Logo

2 գրանդ ակումբ կպայքարի Նիդերլանդների հավաքականի հարձակվողի համար

21:16 / 05.12.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Էյնդհովենի ՊՍՎ-ի և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է Telegraph-ը:  

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է հայրենակցին տեսնել իր թիմում ու այդ մասին արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը:

Մադրիդյան գրանդին էլ տպավորել է 23-ամյա ռմբարկուի խաղը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: ԱԱ-2022-ում Գակպոն մեկական գոլ է խփել խմբային փուլի բոլոր 3 խաղերում:

Ընթացիկ մրցաշրջանում Կոդի Գակպոն բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է 18 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ