Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
33-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկի հետ պայքարում կոպիտ խախտման համար տանտերերից կարմիր քարտ ստացավ Չավի Սիմոնսը, 56-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Իսակը, որը գոլի դրվագում վնասվածք ստացավ ու փոխարինվեց: 10 րոպե անց Ուգո Էկիտիկեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 83-րդ րոպեին էլ «Տոտենհեմի» միակ գոլը խփեց Ռիշառլիսոնը: Ավելացված երրորդ րոպեին տանտերերից կարմիր քարտ ստացավ նաև Քրիստիան Ռոմերոն:
«Լիվերպուլը» 29 միավորով հավասարվեց լավագույն քառյակը եզրափակող Լոնդոնի «Չելսիին», «Տոտենհեմը» 22 միավորով 13-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»` 1-2
Ռիշառլիսոն, 83 - Ալեքսանդր Իսակ, 56, Ուգո Էկիտիկե, 66
Հեռացումներ` Չավի Սիմոնս, 33, Քրիստիան Ռոմերո, 90+3 (երկուսն էլ` «Տոտենհեմ»)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


