
Իսպանիա, Լա Լիգա, 30 տուր
19 Հունիս 2020 - 00:00
0Սևիլիա
0 

Բարսելոնա
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է կատալոնական թիմի հայտացուցակը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպման համար։
«Կապտանռնագույներից» հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի Ֆրենկի դե Յոնգը ու Սերխիո Ռոբերտոն։ Հոլանդացին ձգել է սրունքի մկանը, իսկ իսպանացին կոտրել է կողը։ Ուսման Դեմբելեն շարունակում է ապաքինումը, իսկ Սամուել Ումտիտին որակազրկված է։
Դարպասպահներ. Տեր Շտեգեն, Նետու, Պենյա
Պաշտպաններ. Պիկե, Սեմեդու, Լանգլե, Ալբա, Ֆիրպո, Արաուխո, Չումի,
Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բուսկետս, Արտուր, Վիդալ, Պուչ, Մոնչու
Հարձակվողներ. Մեսի, Սուարես, Գրիզման, Բրեթվեյթ, Անսու Ֆատի, Կոլադո, Սավերիո

