Logo

2 թոփ ակումբ միացել է Զախարյանի տրանսֆերի համար պայքարին

18:08 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» ու Եվրոպա լիգայի հաղթող իսպանական «Սևիլիան», հայտնում է Спорт-Экспресс-ը:

«Լացիոն» ու «Սևիլիան» արդեն կապ են հաստատել մոսկովյան ակումբի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստին հետևում է նաև հոլանդական «Ֆեյենորդը»:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, իսկ ռուսական ակումբի համար նպատակահարմար կլինի այս ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, որպեսզի հաջորդ տարի կիսապաշտպանը չհեռանա ազատ գործակալի կարգավիճակում: «Դինամոյի» հետ Զախարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 

Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա