Հունգարիայի Մ21 հավաքականի դարպասապահ Արմին Պեչին «Պուշկաշ Ակադեմիայից» տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի չեմպիոնը չի հայտնել 20-ամյա հունգարացու պայմանագրի ժամկետն ու գործարքի արժեքը:
Ավելի վաղ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Լիվերպուլը» Պեչիի տեղափոխության համար կվճարի հունգարական ֆուտբոլի համար ռեկորդային գումար։
We have agreed a deal to sign Armin Pecsi from Puskas Akademia 🙌
— Liverpool FC (@LFC) June 7, 2025