Logo

200 տարի մասնավոր հավաքածուում պահվելուց հետո հայտնաբերվել է Ռեմբրանդտի վրձնին պատկանող երկու դիմանկար

11:55 / 15.05.2023Արվեստանոց
Ռեմբրանդտ

200 տարի մասնավոր հավաքածուում պահվելուց հետո հայտնաբերվել է Ռեմբրանդտի վրձնին պատկանող երկու դիմանկար, հայտնում է Financial Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ նկարները նախկինում երբեք չեն ներկայացվել հանրությանը։ Christie's աճուրդի տան փորձագետները նկարները գնահատելիս պատահաբար են հանդիպել այս երկու կտավին:

«Ինձ համար զարմանալի էր, որ այս նկարները նախկինում երբեք չեն ուսումնասիրվել։ Դրանք իսպառ բացակայում էին Ռեմբրանդտի մասին գրականության մեջ»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Հենրի Պետիֆերը։

Նշվում է, որ զննելուց հետո աճուրդի տունը նկարներն իրական է ճանաչել։ Դրանց գնահատված արժեքը 5-8 միլիոն եվրո է։ Կտավներում հավանաբար պատկերված է նկարչին ծանոթ ամուսնական զույգը՝ Յան Վիլլեմս վան դեր Պլույմը և նրա կինը՝ Յապգեն Կարելսը։

Կարող եք կարդալ նաև՝

Ռեմբրանդտի գլուխգործոցը` Դանայա

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ