Աշխարհի ամենակարևոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը՝ «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունը» («ԱԵՄ»/”AMA”) կկայանա այս տարվա նոյեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում:
Այն թվով արդեն 45-րդ «ԱԵՄ»-ն է, սակայն մրցանակաբաշխության սպասումն ու դրա հանդեպ հետաքրքրությունը դեռ չի պակասում: Այս տարի այն նշանավորվել ու սովորականից ավելի շատ է քննարկվել իր մտցրած նորույթի շնորհիվ. 2017թ.-ի «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությանն» առաջին անգամ կմասնակցի հարավկորեական արտիստներից բաղկացած մի խումբ՝ BTS-ը, որը բացի իր ներկայությունից, երեկոն կլցնի նաև իր նոր հիթի՝ “DNA”-ի կենդանի կատարումով: Մրցանակաբաշխության ընթացքում ելույթ կունենան նաև այնպիսի աստղեր ինչպիսիք են Սելենա Գոմեսը, Քրիստինա Ագիլերան, Դեմի Լովատոն, Շոն Մենդեսը, Նիկ Ջոնասը, Զեդը, Imagine Dragons-ը, Pink-ը և ուրիշներ: Կարևոր անվանակարգերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ներքևում:
Հետաքրքրական է նաև այն, որ այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերում ամենաշատ առաջադրված երաժիշտներն են Բրունո Մարսը և Էդ Շիրանը: Մարսն առաջադրված է 8 անվանակարգում, իսկ Շիրանը՝ 5: Մնացած անվանակարգերի ու դրանց առաջադրված երաժիշների ցանկը նույնպես կարող եք գտնել մեզ մոտ:
Նախկան ցանկերը ներկայացնելը՝ նշենք, որ ՎիվառոՆյուզը կհետևի «ԱԵՄ»-ին ու կներկայացնի այս կարևոր մրցանակաբաշխության հաղթողներին ու տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունները: Իսկ «հետաքրքիր իրադարձություններ» անպայման կլինեն, քանի որ մի տանիքի տակ հավաքվելու են բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ ու շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներ:
Մրցանակաբաշխության ելույթների լայն-ափ
Լեդի Գագա
Շոն Մենդես
Portugal. The Man
Ալիսիա Քարա/Զեդ
Florida Georgia Line
Հեյլի Սթեինֆիլդ/ Alesso
Watt
Քելիդ
Նայլ Հորան
Pink
Դեմի Լովատո
Քելի Քլարքսոն
Քրիստինա Ագիլերա
Սելենա Գոմես
Դիանա Ռոս
“AMA” անվանակարգերն ու առաջադրված երաժիշտները
«Տարվա երաժիշտ»
Բրունո Մարս
The Chainsmokers
Դրեյք
Քենդրիք Լամար
Էդ Շիրան
«Տարվա սկսնակ երաժիշտ»
Ջեյմս Արթուր
Նայլ Հորան
Ջուլիա Մայլքզ
Փոստ Մալոն
Rae Sremmurd
«Տարվա համագործակցություն»
The Chainsmokers/ Հոլզի- “Closer”
DJ Քելիդ/Ջասթին Բիբեր, Քուավո, Chance the Rapper, Լիլ Ուեյն- “I’m the One”
Լուիս Ֆոնսի և Դեդի Յանքի/ Ջասթին Բիբեր- “Despacito” ռեմիքս
Maroon 5/ Քենդրիք Լամար- “Don’t Wanna Know”
The Weeknd/ Daft Punk – “Starboy”
«Տարվա երաժշտական շրջագայություն»
Գարթ Բրուքս
Coldplay
U2
«Տարվա տեսահոլովակ»
Բրունո Մարս- “That’s What I Like”
Լուիս Ֆոնսի և Դեդի Յանքի- “Despacito”
Էդ Շիրան- “Shape of You”
«Սիրված փոփ-ռոք տղամարդ երաժիշտ»
Բրունո Մարս
Դրեյք
Էդ Շիրան
«Սիրված փոփ-ռոք կին երաժիշտ»
Ալիսիա Քարա
Լեդի Գագա
Ռիհաննա
«Սիրված փոփ-ռոք դուո կամ խումբ»
The Chainsmokers
Coldplay
Imagine Dragons
«Սիրված փոփ-ռոք ձայնասկավառակ»
Բրունո Մարս- “24K Magic”
Դրեյք-“More Life”
The Weeknd- “Starboy”
«Սիրված փոփ-ռոք երգ»
The Chainsmokers/ Հոլզի- “Closer”
Լուիս Ֆոնսի և Դեդի Յանքի/ Ջասթին Բիբեր- “Despacito” ռեմիքս
Էդ Շիրան- “Shape of You”
«Սիրված ռեփ-հիփ հոփ արտիստ»
Դրեյք
Քենդրիք Լամար
Միգոս
«Սիրված Soul R&B տղամարդ արտիստ»
Բրունո Մարս
Childish Gambino
The Weeknd
«Սիրված Soul R&B կին արտիս»
Բեյոնսե
Քելանի
Ռիհաննա
«Սիրված ալտերնատիվ ռոք արտիստ»
Imagine Dragons
Linkin Park
twenty one pilots
«Սիրված ժամանակակից արտիստ»
Բրունո Մարս
Շոն Մենդես
Էդ Շիրան
«Սիրված լատինացի արտիստ»
Դեդի Յանքի
Լուիս Ֆոնսի
Շակիրա
«Սիրված էլէկտրոնիկ երաժիշտ»
The Chainsmokers
DJ Snake
Քելվին Հարիս
«Ամենալավ սաունդթրեք»
«Guardians of the Galaxy, Vol. 2»
«Մոանա»
«Թրոլներ»

