ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի հաշվետվությունը:
Տղամարդկանց ֆուտբոլում կատարվել է 4387 տրանսֆերներ: Դա ռեկորդային ցուցանիշ է հունվարյան տրանսֆերային պատուհանի համար 2010 թվականից ի վեր:
Ակումբների ծախսած ընդհանուր գումարը 1,57 միլիարդ դոլար է, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է և 230 միլիոնով ավելի է, քան 2018-ին, երբ գրանցվել էր նախորդ ռեկորդը:
Տրանսֆերների քանակն ավելացել է 14,4 տոկոսով՝ 2022-ի համեմատ:
Հունվարյան տրանսֆերային պատուհաի ընթացքում ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները (898,6 միլիոն դոլար), որը կազմում է ընդհանուր գումարի 57,3 տոկոսը: Երկրորդ տեղում ֆրանսիական թիմերն են (139 միլիոն):
ՖԻՖԱ-ն հաջորդ հաշվետվությունը կհրապարակի 2023-ի սեպտեմբերի սկզբին, երբ փակվի ամառային տրանսֆերային պատուհանը:


