Logo

2025-ին «Փյունիկի» առաջին հաղթանակը

13:23 / 05.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» գրանցել է տարվա առաջին հաղթանակը, հայտնում է ակումբի կայքը:

Եղիշե Մելիքյանի թիմը Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի ընկերական երկրորդ խաղում 3:1 հաշվով հաղթել է արաբական «Էլիտ Ֆալկոնսին»: «Փյունիկի» կազմում դարպասի գրավմամբ աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և թիմի նորեկ Թեմուր Ջիկիան:

ԱՄԷ-ում առաջին ընկերական խաղում «Փյունիկը» 1:4 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ